Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Ըստ նյութերի` կատարվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն


Ըստ նյութերի` կատարվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հարցում իրեն օգնելու պատրվակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը, չարաշահելով վստահությունը, 2016 թվականի աշնանն իրենից խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7.648.000 ՀՀ դրամ գումարին համարժեք ԱՄՆ դոլար և հափշտակել այն:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 292 անգամ
2017-07-23 21:36
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրի
2017-07-22 22:36
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-մայիսին կազմել են 480.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 520.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.9 տոկոսով և 74.3 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսայի
2017-07-22 10:08
Երեկ՝հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:56-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող նախկին ժամացույցի գործարանում: Ինչ
2017-07-22 04:35
Հուլիսի 21-ին, ժամը 21:45-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Դրախտ լողափի մոտակա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածի 42-րդ կմ-ին բախվել են «ГАЗель» մակնիշի 35 DG 964 (վարորդ՝ Գ. Ս.) և &
2017-07-21 21:37
Այսօր, հուլիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Շաղատ գյուղի բնակիչ 44-ամյա Մերուժան Մուրադյանը իր վարած Ford tranzit մակնիշի 35 FP 291 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկ
2017-07-21 17:05
Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:  Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչնե
2017-07-21 15:06
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 19:39-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի համայնքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:53-ին, մարվել՝ 02:57-ին: Այրվել է Տ. Վ.
2017-07-20 14:05
Հայաստանի կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում, որով հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լի
2017-07-20 10:41
Ռուսաստանի ՊՖԼ-ի (երկրորդ դիվիզիոն) առաջին տուրում Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախել է Կրասնոգորսկի «Զորկիյին»: Արարատկի կազմում դուբլ է ձևակերպել Ռոման Պավլյուչենկոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Իգոր Լեբեդենկոն: «Զորկիյ» - «Արարատ»
2017-07-20 10:40
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Առիթն օգտագործելով՝ Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհու
Մենք Facebook-ում