Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին


«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին

Երևանի կինոտոնն անցած ճանապարհի տարեգրությունն ավելացրեց ևս մեկ տարով: Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, ՅուրիԵրզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված փառատոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով:

Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ, այլև՝ վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), ԻլդիկոԷնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Ռուի Նուգեիերան (կինոպատմաբան, Ֆրանսիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) և այլք:

«Ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաև կարևոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս կինոտոնը նաև ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ և ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծավանդի համար։

Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաև:

«Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը:

14-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացրեց նաև «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաների»շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:

Մեկշաբաթյա կինոտոնը եզրափակվեց: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 191 անգամ
2017-07-23 12:36
Հուլիսի 23-ին նշվում է Կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը, կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո, արգելեց կետի որսը: Յուրաքանչյուր տարի այս օրը բնապահպանական տարբեր խմբեր ակցիաներ են անց
2017-07-23 07:05
Հուլիսի 23-ին նշվում է Կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը, կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո, արգելեց կետի որսը:Յուրաքանչյուր տարի այս օրը բնապահպանական տարբեր խմբեր ակցիաներ են անցկացնում՝ ի
2017-07-22 21:06
Երևանում է Վենետիկի 56-րդ «Բիենալեում» հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային «Տրիենալեի» գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: Նա Վենետիկի 56-րդ Բիենալեում հայկական տաղավարի ազ
2017-07-22 14:08
PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Գյումրիում մեկնարկում են «Ստանդարտ-2017» առաջին հայկական տրիենալեի միջոցառումները: Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու
2017-07-22 14:07
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն և 1994 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ռոմարիոն պատմել է, թե ինչու է կատալոնական «Բարսելոնայում» անցկացրել միայն երկու մրցաշրջան և տեղափոխվել «Ֆլամենգո»: «Երեկույթները Բրազիլիայում չափազանց լավն էին, և
2017-07-22 03:35
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենայի եկեղեցում հուլիսի 19-ին ավելի քան 400 մարդ էր հավաքվել՝ հրաժեշտ տալու հնգամյա Արամազդ Անդրեասյանին։Երեխայի մայրը՝ Անա Էստեվեզը եկեղեցում ելույթ ունենալով շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն իր որդուն գտնելու համար։«Շնորհակա
2017-07-21 22:06
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը Slaq.am - Լրատվական աղբյուրԱղբյուր ՝ www.slaq.am
2017-07-21 18:06
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:Արմեն Աշոտյանը, ողջունելով դ
2017-07-21 18:06
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մե
2017-07-21 18:05
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետութ
Մենք Facebook-ում