Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Գնելն ասում էր՝ պապաս որտեղից գիտի, որ դեպք է տեղի ունեցել. կուրսանտի սպանության գործով վկան մանրամասներ է պատմում


Գնելն ասում էր՝ պապաս որտեղից գիտի, որ դեպք է տեղի ունեցել. կուրսանտի սպանության գործով վկան մանրամասներ է պատմում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։  Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Գարիկ Հարությունյանը, ով ասաց, որ և՛ամբաստանյալների, և՛ տուժող Հայկազ Բարսեղյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։ «Դեպքի վերաբերյալ հիշում եմ,որ առավոտյան արթնացել ու լսել ենք, որ Հայկազ Բարսեղյանը չկա։ Որոշ ժամանակ անց գտել են նրան մարզահրապարակում ... հետո մեզ ասացին,որ հավաքվենք մի տեղ ու ոչինչ չանենք»,- ասաց վկան։ Նկարագրելով Հայկազ Բարսեղյանին՝ վկան ասաց, որ վատ բան չի նկատել, շատ շփումներ չի ունեցել, բայց նկատել է, որ շփվող է։ Ինչ վերաբերում է ամբաստանյալներին, վկան ասաց, որ Գնել Թևոսյանի հետ եղել է նույն դասակից, հարաբերություններում խնդիրներ չի առաջացել.«Նորիկ Սահակյանն էլ էր մեր դասակից, կարգապահ, շփվող մարդ էր։ Մովսեսի հետ նույնպես նույն դասակից էինք, շփվող էր, նույնն էլ Վաչեն, սակայն նա մեր դասակից չէր»։ Հայկազ Բարսեղյանին որոնելու վերաբերյալ վկան ասաց, որ վերկացից հետո է հայտնաբերվել Հայկազ Բարսեղյանի դին.«Տեսել եմ պտտաձողից կախված, չեմ մոտեցել,մեզ հեռացրել են այդտեղից։ Թե այս պահին ամբաստանյալ համարվող չորս կուրսանտները որտեղ են եղել,այդ պահին չեմ հիշում»։ Մեղադրողի հարցին,թե որևէ խոսակցություն ունեցե՞լ է ամբաստանյալներից մեկի հետ, վկան ասաց, որ լսել է ամբաստանյալ Գնել Թևոսյանի խոսակցությունը. «Գնելն ասում էր՝ պապաս որտեղից գիտի,որ դեպք է տեղի ունեցել»։ Բացի այդ, Գարիկ Հարությունյանն ասաց,որ Գնել Թևոսյանն իրեն ասել է,որ սպայական սենյակից դանակ բերի ու իր սենյակից էլ վերնաշապիկը։ «Սպայական սենյակում դարակներից մեկում բացովի դանակ էր, վերցրել եմ, մտել են ննջարան, իր պայուսակից այդ շորն եմ վերցրել եմ ու իջել։ Սև գույնի վերնաշապիկ կար։ Վերցնելու ընթացքում արյան հետքեր չեմ տեսել, բայց ուշադիր էլ չեմ եղել։ Վերնաշապիկը տվել եմ իրեն ու այլևս չեմ տեսել»։ Մեղադրող դատախազն ասաց, որ նախաքննական ցուցմունքում և դատարանում տված ցուցմունքում հակասություններ կան այն մասով, որ վկան հայտնում է, որ լսել է, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել, սակայն ումից է լսել, չի հիշում։ Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Պաշտպանական կողմն ասաց,որ ցուցմունքում հակասություններ չկան, անանուն աղբյուր է, կրկին չի հիշում, թե ումից է լսել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և հրապարակեց նախաքննական ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքում վկան նշել,էր որ իրեն հայտնի է դարձել, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են Մովսես Ազարյանը,Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը,այնուհետև կախել են Հայկազ Բարսեղյանին։ «Ես դատարանում այլ բան չեմ ներկայացնում, ես ասում եմ, որ երբ Հայկազին տարել էին հետո նման խոսակցություն եմ լսել։ Պնդում եմ այն, ինչ գրել եմ նախաքննական ցուցմունքում»,- հակասությունների վերաբերյալ ասաց Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին: Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 518 անգամ
2017-07-23 17:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբաններից մեկը հայտնել է, որ նախագահի փաստաբանների թիմում չի քննարկվում ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին գործով ներգրավված անձանց համաներման մասին հարցը: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:&n
2017-07-23 13:36
Հուլինի 21-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումը,երևում է,պաշտոնական Բաքվի համար լավ արդյունքեր չեն ունեցել...Հետ վերադառնալով Բաքու ապշերոնյան բռնապետը իր անձնական ԶԼՄ-ների միջոցով սիրելի և պաշտելի Վ.Վ.Պուտինին տեղեկացնում է,թե ովքեր են խանգարում ռուս-ադրբեջանակ
2017-07-23 13:36
Մեր լողափերը Վրաստանի հանգստի գոտիների հետ համեմատելիս՝ իրենց ամենաէժան հանգստի գոտին համեմատում ենք մեր ամենաթանկի հետ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկմանը, որ Սևանում հանգստանալն անհամեմատ թանկ արժե, և այդ պատճառով էլ հայերը նա
2017-07-22 21:36
Իտալիայի կենտրոնական հատվածում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Վենետո և Լոմբարդիա նահանգների բնակիչները։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։Սեյսմոլոգների փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա՝ Ամա
2017-07-22 20:06
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդապետյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 20-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահա
2017-07-22 18:35
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Lexus GX470  մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-
2017-07-22 18:06
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը կիսվել է առաջիկա մրցաշրջանի սպասելիքներով: -Մենք մտածում ենք միայն մրցանակաների մասին: Հարցը մեզ մոտ այսպես է դրված` հաղթանակ կամ ոչինչ: Ես չեմ կարող հասկանալ նրանց, ովքեր ասում են, որ լավագույն քառյակում տեղ զբաղեց
2017-07-22 13:06
Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկ
2017-07-22 12:07
Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է: Նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ
2017-07-22 12:05
Հայտնի է Սամվել Բաբայանի և մյուսների (Սանասար Անդրանիկի Գաբրիելյան, Արմեն Նշանի Պողոսյան,  Կարեն Իշխանի Քոչարյան, Անդրանիկ Իշխանի Քոչարյան, Ժորա Գերասիմի Զաքարյան, Դավիթ Վլադիմիրի Հարությունյան) գործով առաջին դատական նիստի օրը. Այն տեղի կունենա հուլիսի 31-ին Կենտրոն և Նո
Մենք Facebook-ում