Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Ամբաստանյալները ոչ իրավական, այլ նպատակներ են հետապնդում այս վարույթի ընթացքում. գլխավոր դատախազը՝ ՊՊԾ-ն գրաված խմբի մասին


Ամբաստանյալները ոչ իրավական, այլ նպատակներ են հետապնդում այս վարույթի ընթացքում. գլխավոր դատախազը՝ ՊՊԾ-ն գրաված խմբի մասին

Ամբաստանյալները ոչ իրավական, այլ նպատակներ են հետապնդում այս վարույթի ընթացքում, դա էլ օրենքով արգելված չէ նրանց առումով, բայց, այ, երբ խոսքը վերաբերում է փաստաբաններին, ովքեր առաքելություն ունեն աջակցել արդարադատությանը, երբ որ մասնագետ փաստաբանն էլ է այս գիծը շարունակելուն նպաստում, սա առաջացնում է բավականին խոչընդոտներ: Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործով քրեական դատավարությանը՝ այսպիսի հայտարարություն է արել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում: «Երբ այդ հարցով հարուցվեց քրեական գործ և ընթանում էր նախաքննություն,  գերխնդիր էր հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետներում ավարտել նախաքննությունը: Ինչո՞ւ, որպեսզի դատն ուղարկվի դատարան և հրապարակային դատաքննություն ընթանա, մեր հանրությանը հետաքրքրող այս բացառիկ իրադրությունը հանրության աչքի առաջ լինի»,- պատմել է գլխավոր դատախազը: Նրա գնահատմամբ՝ բարդ գործ էր, ապացուցողական բազայի մեծածավալությամբ: Բայց դատախազի կարծիքով՝ իրենք իրենց խնդիրը լուծել են: «Ընդամենը 4-5 ամսվա նախաքննությամբ հնարավոր եղավ բազմահատոր քրեական գործերով ձեռք բերված ապացույցներով գործն ուղարկել դատարան: Ընդ որում, այդ փուլում ապահովվեց բոլոր մեղադրյալների պաշտպանության իրավունքը՝ ժամկետների իմաստով: Տևական ժամկետներ, որքան նրանք խնդրել են, տրվել է՝ գործի նյութերին ծանոթանալու համար»,- տեղեկացրել է Արթուր Դավթյանը:  Դատախազը նշեց, որ դատաքննության հիմնական նպատակը պետք է լիներ պաշտպանության կողմի համար գործի փաստական հանգամանքների վերհանումը, հետազոտության ընթացքում խախտումների ի ցույց դնելը: Այսինքն՝ պետք է նախատեսեր իրավական վեճ: Առավել ևս, որ նախաքննությանը զուգահեռ քիչ չէին նաև պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչների հայտարարություններ՝ իրավական լուծումների հետ: «Սա ամենակարևոր հարթակն էր իրենց համար: Բայց ցավով պետք է ասեմ, որ այսօր արդեն գնալով հստակ, ակնհայտ է դառնում, որ պաշտպանության կողմի տակտիկան ավելի շատ միտված է ոչ այնքան արդարադատության հրապարակային, իրավական պրոցեսի իրականացմանը, որքան այդ գործընթացի խճճման, այդ գործընթացին խոչընդոտներ առաջացնելուն: Ես փաստերով եմ ներկայացնում»,-հայտնել է Արթուր Դավթյանը: Նա հիշեցրել է, որ վերջերս դատական նիստերի դահլիճում ոստիկանին հաջողվել էր վերցնել ամբաստանյալներից մեկի ձեռքից փաստաթուղթ, որ փորձ էր արվում փոխանցել մեկ այլ մեղադրյալի, մամուլում հրապարակվեց և պարզ դարձավ, դատախազի դիտարկմամբ, թե ինչ նպատակ են հետապնդում ամբաստանյալներն այդ գործի դատաքննությամբ: «Բայց ես կարծում եմ, որ մեր քրեադատավարական օրենքն իր բավականին լոյալ կարգավորումներով հանդերձ, ունի համապատասխան լուծումներ, և մեր դատարանը կկարողանա այդ լուծումների շրջանակում ապահովել, ի վերջո, դատաքննության բնականոն ընթացքը»,- հույս է հայտնել գլխավոր դատախազը: Անդրադառնալով փաստաբանների խուզարկության մասին հայտարարություններին՝ Արթուր Դավթյանը նախ ճշտում է մտցրել, ըստ նրա՝ չեն խուզարկվում, ենթարկվում են զննության. «Ընդդիմանալը սրան՝ զննության ենթարկվելուն, ոչ մի առումով ես չեմ կարողանում տրամաբանական համարել, դա արվում է դատական նիստերի դահլիճում գտնվող ցանկացած մեկի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով: Ցանկացած մեկի»: Դատախազը պարզաբանել է, որ այն տեխնիկան, որ ապահովում է զննությունը, բոլորի համար նույնն է: Մեղադրանք պաշտպանող դատախազները ևս այդ նույն տեխնիկայով ենթարկվում են համապատասխան զննության: Նա նշել է, որ բարձր է անվտանգության ապահովման վտանգն այդ գործերով դատական նիստերի ընթացքում: «Բնականաբար, համապատասխան մարմինները պետք է պատշաճ ապահովեն անվտանգությունը: Իմ հորդորն է իմ գործընկերներին, այդ թվում՝ փաստաբաններին, որպեսզի խրախուսեն այս միջոցները, որպեսզի հնարավոր լինի անվտանգ դահլիճում, ի վերջո, անցնել բնական գործընթացի և իրականացնել իրավական գործընթաց»,-ասել է Արթուր Դավթյանը:

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 370 անգամ
2017-07-23 22:06
Լուրջ և երկարատև հարաբերությունների համար կան պարտադիր նախապայմաններ, որոնք անհրաժեշտ է իմանալ մարդու մասին: Ահա դրանք՝ Ինչ վերաբերմունք ունի նա փողի հանդեպ Ինչ է նա մտածում երեխաների մասին Ինչ կրոնական և քաղական հայացքներ ունի նա Ինչպես է նա պատկերացնում իր կյանքը Ի
2017-07-23 15:05
Բրիտանական գահի թագաժառանգ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և նրա եղբայր արքայազն Հարին առաջին անգամ կպատմեն իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմում, որը եթեր կհեռարձակվի ITV հեռուստաալիքում հուլիսի 24-ին, գրում է korrespondent.net-ը:   «Դիանա, մեր մայրը՝ նրա կյանքը
2017-07-22 21:36
ԱՄՆ Կոնգրեսն իր կայքում հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որի հարցով քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատում հուլիսի 25-ին: Կոնգրեսի կայքի տվյալներով՝ փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատ է մտցվել հուլիսի 12-ին: ԱՄՆ Սենա
2017-07-22 18:05
Բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվակ
2017-07-22 16:37
Իրաքի պաշտպանության նախարար Իրֆան ալ-Խայալին ժամանել է Թեհրան, որտեղ նա մտադիր է բանակցություններ անցկացնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի ՊՆ հայտարարությանը:«Համարվում է, որ Իրաքի պաշտպանության նախարարի
2017-07-22 14:08
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր
2017-07-22 13:05
Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, չնայած բողոքի ցույցերին, ընդունել է ստորին պալատի՝ Սեյմի կողմից ավելի վաղ ընդունված Գերագույն դատարանի մասին օրենքը, հայտնում է korrespondent.net-ը։Օրենքի ընդունումն ուղեկցվել է Սենատի և Գերագույն դատարանի շենքերի առաջ զանգվածային բո
2017-07-22 11:07
Կամենսկի «Ստալլի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Футбол 1-ին տված հարցարզույցում խոսել է ՈւՊԼ-ի երկրորդ տուրում Օդեսսայի «Չեռնոմորեցի» դեմ կայանալիք խաղի նախապատրաստական փուլի մասին:-«Զարյայի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին հանգստյան 1 օր եմ տվել: Նրան
2017-07-22 02:06
Գերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը,
2017-07-21 23:06
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին չի հրաժարվել Սիրիայում ընդդիմության խմբավորումներին աջակցելուց։ Նա այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Որքանով ես հասկանում եմ, ԱՄՆ-ն աջակցում է ավելի շատ խմբերի, քան այն խմ
Մենք Facebook-ում