Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Պետդումայի խոսնակը Հայաստանին առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման համար


Պետդումայի խոսնակը Հայաստանին առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման համար

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները, հայտնում է ТАСС-ը:

«Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը:

Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել է Բաբլոյանը՝ նշելով, որ Հայաստանը փաստացիորեն դուրս է մնացել Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղզստանի, ինչպես նաև մի շարք երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու, տրամադրվել է ՌԴ-ում ազգային իրավունքներով վարորդ աշխատելու իրավունք:

«Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսերեն լեզվի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրությունում, ամրագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՊՀ 3 երկրի քաղաքացիներին թույլ է տրվել ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքներով: ՌԴ պետդումայի կողմից ընդունված համապատասխան փոփոխությունների համաձայն՝ փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից ՌԴ-ում օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ՝ քննություն հանձնելով:

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 390 անգամ
2017-07-24 00:05
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կկարողանա պայքարել «Ոսկե գնդակի» համար Լիոնել Մեսսի-Կրիշտիանու Ռոնալդու դիմակայության ավարտից հետո: «Այսօրվա դրությամբ, կ
2017-07-23 18:35
Պոլսո Հայոց պատրիարքարանի ընտրությունների հետ կապված ստեղծված նախաձեռնակ մարմինը պետք է շուտով պետությանը ներկայացնի ընտրության անցկացման ժամկետները և կանոնագիրքը․ պատրիարքարանում եղած վերջին զարգացումների մասին Tert.am-ին հայտնեց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ա
2017-07-23 16:05
Քաթարը Դոհան առաջարկում է որպես հարթակ սիրիական հակամարտության բոլոր կողմերի բանակցությունների համար և պատրաստ է մասնակցել բոլոր տեսակի հնարավոր բանակցային ձևաչափերին:  Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանում երկրի դեսպան Ֆահադ Մուհամեդ ալ-Աթիյան
2017-07-23 13:06
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի նախաձեռնությամբ 2017թ. հունիս ամսվա ընթացքում երկրի 26 նահանգներում երկրի արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացվել:Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ նշյալ հարցման հիման վրա էլ կազմվել է համալսարանի ամենամյա
2017-07-23 05:35
Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում 2018-2019 թվականների բյուջետային ծախսերում 250 մլն դոլար ներառել՝ կիբերհարձակումներից ԱՄՆ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար:Կոնգրեսը այդ գումարը նախատ
2017-07-22 23:37
«Գանձասար-Կապանի» շարքերն է համալրել բազմափորձ Գևորգ Կասպարովը։ 36-ամյա դարպասապահի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր, հաղորդում է «Գանձասարի» մամուլի ծառայությունը։Հավելենք, որ Կասպարովը նախկինում խաղացել է «Փյունիկում», «ՈՒլիսում», «Միկայում»,
2017-07-22 23:36
«Գանձասար-Կապանի» նորեկ Գևորգ Կասպարովը կապանյան թիմի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նոր ակումբ տեղափոխության և նպատակների մասին:- Բարի գալուստ «Գանձասար-Կապան»։ Շնորհավորում ենք նոր թիմ տեղափոխվելու կապակցությամբ, ինչպիսի՞նն են տպավորությունները
2017-07-22 23:06
Tochka-ն գրում է, որ շոգի պատճառով դիմահարդարումը սկսում է ծորալ ու փչացնում է ամբողջ տեսքը։ Այսպիսի տհաճ իրավիճակներից խուսափելու և մշտապես անթերի տեսք ունենալու համար փորձեք օգտագործել այս հնարքները․ 1. Դեմքը մաքրելուց հետո խոնավացնող քսուք տարածեք ուսերին ու դեմքին։
2017-07-22 22:05
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական համակարգի անկախության խնդրին, ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում սպասվող փոփոխություններից կմ
2017-07-22 20:05
Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը` արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթի առաջնեկը, հուլիսի 22-ին դառնում է 4 տարեկան: BBC-ի հաղորդմամբ` այս առթիվ թագավորական ընտանիքը հրապարակել է փոքրիկ արքայազնի պաշտոնական լուսանկարը: Ժպտացող Ջորջի լուսանկարը հրապարակվել է Քենսինգթոնյա
Մենք Facebook-ում