Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Արդարադատությունն իր մեջ սխալի ռիսկեր է պարունակում. գլխավոր դատախազը՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին


Արդարադատությունն իր մեջ սխալի ռիսկեր է պարունակում. գլխավոր դատախազը՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին

Երբ մենք արդեն գործ ունենք կատարված փաստի հետ, երբ ֆիքսվել է, որ խախտվել է որևէ մեկի իրավունքը, ուրեմն սա պետք է առաջացնի հետևանքներ: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում: Նրա խոսքով՝ գերխնդիրը հետևյալն է. վարույթի ընթացքում մարդու իրավունքներն անշեղորեն ապահովել: «Մենք այդպիսի խախտումներ կարող ենք հայտնաբերել դատախազական վերահսկողական մեխանիզմներով, կարող ենք հայտնաբերել մեր ներպետական դատարանների կայացրած համապատասխան ակտերով և վերջին ատյանը Եվրոպական դատարանն է, երբ այդպիսի խախտումներ արձանագրվում են Եվրոպական դատարանի որոշումներում: Սա ևս նույն տրամաբանությամբ պետք է առաջացնի հետևանքներ»,-ասել է գլխավոր դատախազը: «Այդ հետևանքները հետևյալն են. յուրաքանչյուր նման դեպքում քննության առարկա դառնա, թե որ պաշտոնատար անձի կողմից ինչ չափով բացեր, սխալներ, խախտումներ թույլ տրվեցին, որը հանգեցրեց մարդու իրավունքի խախտման, և իր թույլ տված խախտման, իր զանցանքին կամ հանցանքին համարժեք պետք է հետևի համապատասխան պատասխանատվություն»,-ընդգծել է Արթուր Դավթյանը: Ըստ նրա՝ համապատասխան ֆինանսական պատասխանատվության տեսակ կա դատական համակարգում, բայց այն, որ դատարաններն իրենք այդ համապատասխան տուգանքները վճարեն, սա խիստ վիճահարույց խնդիր է: «Ինձ համար դա միանշանակ ընդունելի չէ, որովհետև մենք այստեղ բախվում ենք մեկ այլ շատ կարևոր սկզբունքի հետ՝ դատավորների անկախության, անկողմնակալության, անաչառության սկզբունքի հետ: Ցանկացած այսպիսի մեխանիզմ շատ խորը ուսումնասիրության կարիք ունի, արդյոք դա չի՞ վնասի այլ, դրանից ոչ պակաս համապատասխան երաշխիքների, որոնք ապահովում են արդարադատությունը»,-կարծիք է հայտնել Արթուր Դավթյանը: Նա ասել է, որ իրեն հայտնի չեն երկրներ, որտեղ ուղղակիորեն Եվրոպական դատարանի համապատասխան որոշումների արդյունքում համաչափորեն կամ նույնչափ նյութական պատասխանատու դառնում է համապատասխան դատավորը: Սա նաև իրավական գնահատման առումով է իր մեջ ռիսկեր պարունակում: «Ցանկացած գործունեություն, այդ թվում՝ բարդագույն գործունություններից մեկը՝ արդարադատությունն իր մեջ սխալի ռիսկեր է պարունակում: Եթե մենք նույն տրամաբանությամբ մոտենանք, ապա նույն հաջողությամբ, ցանկացած այն դեպքում, երբ մեզ մոտ վերադաս դատական համակարգը կբեկանի ստորադաս դատական համակարգի ակտը, նորից պետք է բարձրացնենք ստորադաս դատարանի դատավորի պատասխանատվության խնդիրը, բայց մենք դա չենք անում, որովհետև քաջ գիտակցում ենք, որ դա էլ իր հերթին նպաստում է համապատասխան դատավորի՝ իր ներքին համոզմամբ անկախ, բերված փաստերի գնահատմանը»,-նկատել է գլխավոր դատախազը: Նրա կարծիքով՝ լուծումները ծայրահեղ չպետք է լինեն: Դրանք պետք է 2 համապատասխան ուղղություններով լինեն՝ ռիսկերի հստակ հաշվառմամբ:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 290 անգամ
2017-07-23 22:06
Լուրջ և երկարատև հարաբերությունների համար կան պարտադիր նախապայմաններ, որոնք անհրաժեշտ է իմանալ մարդու մասին: Ահա դրանք՝ Ինչ վերաբերմունք ունի նա փողի հանդեպ Ինչ է նա մտածում երեխաների մասին Ինչ կրոնական և քաղական հայացքներ ունի նա Ինչպես է նա պատկերացնում իր կյանքը Ի
2017-07-23 15:05
Բրիտանական գահի թագաժառանգ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և նրա եղբայր արքայազն Հարին առաջին անգամ կպատմեն իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմում, որը եթեր կհեռարձակվի ITV հեռուստաալիքում հուլիսի 24-ին, գրում է korrespondent.net-ը:   «Դիանա, մեր մայրը՝ նրա կյանքը
2017-07-22 21:36
ԱՄՆ Կոնգրեսն իր կայքում հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որի հարցով քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատում հուլիսի 25-ին: Կոնգրեսի կայքի տվյալներով՝ փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատ է մտցվել հուլիսի 12-ին: ԱՄՆ Սենա
2017-07-22 20:06
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախնական տ
2017-07-22 18:36
Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը, ով հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղ
2017-07-22 18:35
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Lexus GX470  մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-
2017-07-22 18:05
Բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվակ
2017-07-22 17:05
Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը, ով հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղ
2017-07-22 16:37
Իրաքի պաշտպանության նախարար Իրֆան ալ-Խայալին ժամանել է Թեհրան, որտեղ նա մտադիր է բանակցություններ անցկացնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի ՊՆ հայտարարությանը:«Համարվում է, որ Իրաքի պաշտպանության նախարարի
2017-07-22 14:08
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր
Մենք Facebook-ում