Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

«ՍՊՍ Սիգարոն». Օդեսսայում սիգարետի խմբաքանակի առգրավումն անօրինական է


«ՍՊՍ Սիգարոն». Օդեսսայում սիգարետի խմբաքանակի առգրավումն անօրինական է

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne և CENTER ապրանքատեսակները:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը կեղծիք է, «և ընդամենը մի օղակն է ապօրինությունների և ամենաթողության այն շղթայի, որը գործի է դրվել Օդեսսայի մաքսատան և Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից, խոչընդոտելու «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կողմից իրականացվող արտահանման գործնթացին»:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 21-ին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ և անթերի փաստաթղթային ձևակերպումներով Լեհաստանի Հանրապետություն արտահանվող սիգարետի խմբաքանակին:

«Ուկրաինական պետական ատյանների կողմից միջազգային տնտեսական փոխհարաբերությունների կոպտագույն խախտմամբ և իրավական որևէ խելամիտ հիմնավորման իսպառ բացակայությամբ իրականացվող քայլերին շատ ավելի մանրամասն կանդրադառնանք հուլիսի 18-ին՝ ժամը 12.00-ին, ասուլիսի ընթացքում, որի հիմնական նպատակն է մեր գործարարներին խորհրդատվության կարգով ներկայացնել բոլոր այն խոչընդոտներն ու ապօրինությունները,որոնց կարող են հանդիպել Ուկրաինայի տարածքում բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում։

Շուրջ երկու ամիս մենք ինքնուրույն փորձել ենք պաշտպանել ընկերության շահերը Ուկրաինայի Հանրապետության պետական մարմինների ոտնձգություններից, բայց Հայաստանը դիտարկվում է որպես մաքսանենգությանն աջակցող պետություն, որտեղ ապահովագրական համակարգը կարող է մաքսանենգ ապրանք ապահովագրել, իսկ մաքսային մարմինները կարող են թույլ տալ այդ ապրանքն արտահանել:

Միայն մեկ փաստ, որը բացահայտում է ուկրաինական պետական մարմինների կեղծիքը. Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից հրապարակված լուսանկարում պարզ երևում է մեր կողմից արտադրված սիգարետի տուփի վրա առկա ակցիզային դրոշմանիշը, իսկ այն տուփերի վրա, որտեղ դրոշմանիշը չի երևում, ընդամենը դիրքի խնդիր է՝ դրոշմանիշները տուփի վրա այդ դիրքից պարզապես չեն կարող երևալ:

Մեր ընկերության կողմից արտահանվող սիգարետների վրա ակցիզային դրոշմանիշների բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը պարզապես չէր փակի ժամանակավոր ներմուծման հայտարարագիրը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ եւ եվրոպական երկրներ:

Աղբյուր ՝ www.panarmenian.net


pinch3

armsolid

Դիտվել է 52 անգամ
2017-07-18 17:36
Լրագրողների հետ ունեցած այսօրվա հանդիպմանը «ՍՊՍ Սիգարոն»-ի պատասխանատուները պատմեցին, որ ծխախոտի վաճառքի շուկան ընդլայնելու նպատակով բանակցություններ են վարել լեհական մի ընկերության հետ, ապա պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի «ՍՊՍ Սիգարոն»-ի ծխախոտը
2017-07-17 15:07
PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարո
2017-07-17 12:38
2017 թվականի հունիսի 11-ին ՈՒկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել,համաձայն որի Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի մաքսանենգ սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «
2017-07-14 12:36
Ռուսաստանի Սարատովի մարզի բնակչուհի Սվետլանա Ուխանովան իր երկու երեխաների և քաղաքացիական ամուսնու հետ ձերբակալվել է Թուրքիայում՝ Սիրիա անցնելու անօրինական փորձի համար, գրում է lenta.ru-ն: Թուրքիայի Անթաքիա քաղաքի միգրացիոն բանտ ուղարկված ՌԴ քաղաքացիներին մեղադրում են ծա
2017-06-28 10:36
Վրաստանի Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիտորինգի կենտրոնը (EMC) ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի, մի շարք այլ լրագրողների ու ակտիվիստների վերաբերյալ զեկույց է հրապարակել՝հայտնում է aliq.ge-ն։Զեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները երկրի տարածքում գտնվ
2017-06-25 15:35
Այսօր Վրաստանում վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում: Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ավտոբուսը պատկանում է
2017-06-24 18:05
Մոսկվայի մերձակայքում հայտնաբերել են կենդանիների անօրինական վաճառքով զբաղվող մի ամբողջ բանդայի, որոնք նկուղային պայմաններում անօրինաբար մորթել և պահեստավորել են բազմաթիվ կենդանիների՝ օձերից մինչև կենգուրուներ, առնետներ ու կոկորդիլոս: Էկզոտիկ կենդանիներին հանցագործ
2017-06-20 09:06
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը: Ընդ որում, շատ հաճախ այդ գործըն­թացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գո
2017-05-29 14:05
Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահ մարմինները բացահայտել են խմբավորում, որն օգնել է պետական սահմանով մարդկանց անօրինական տեղափոխմանը, գրում է sq.com.ua կայքը:Հանցախմբի անդամները ձերբակալվել են գիշերը՝ սահմանով երեք մարդու անօրինական կերպով անցկացնելու փորձի ժամանակ: Ձերբակ
2017-05-22 13:05
Մայիսի 21-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դենիս Ս.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունի
Մենք Facebook-ում