Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Երբևէ այսքան հուսահատված չենք եղել. Թուրքիայի ասորական համայնքը չի կարողանում ետ ստանալ իշխանությունների կողմից բռնագրավված սրբավայրերը


Երբևէ այսքան հուսահատված չենք եղել. Թուրքիայի ասորական համայնքը չի կարողանում ետ ստանալ իշխանությունների կողմից բռնագրավված սրբավայրերը

Թուրքիայի իշխանությունների կողմից փակված «Մարդինի ասորական միության» նախագահ Յուհաննա Աքթաշը Sputnik-ի թուրքալեզու ծառայության հետ զրույցում խոսել է Թուրքիայում ապրող փոքրաթիվ ասորական համայքնի առաջ կանգնած նոր մարտահրավերների, վախերի ու 21-րդ դարում ապրված անօրենությունների մասին: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Մարդինի Միդյաթ պատմական շրջանում գտնվող և ասորական համայնքին պատկանող մի շարք սրբավայրեր, եկեղեցիներ և գերեզմանատներ բռնագրավվել էին իշխանությունների կողմից՝ Նախարարների խորհրդի որոշմամբ: Վերջին երկու տարում ասորական համայքնի կենտրոններից մեկը համարվող Մարդին քաղաքում որևէ կրոնական ծես իրականացնել չկարողացած համայնքի ներկայացուցիչը երկրի ներքին քաղաքական վիճակը բնութագրել է «սարսափելի» և մտավախություն հայտնել, որ մի օր նրանց կարող են ստիպել մուսուլման դառնալ: «Երբևէ այսքան հուսահատված չենք եղել: Մի օր էլ մեզ Նախարարների խորհրդի որոշմամբ մուսուլման կդարձնեն», - ասել է Աքթաշը:  Ասորական համայնքի ներկայացուցիչը թուրք լրագրողի հետ զրույցում հիշեցրել է, որ ասորիները ավելի քան 6000 տարի է, ինչ բնակվում են այդ հողերում և նրանց սրբավայրերը բռնագրավելը անօրենություն է: Նա հայտնել է, որ ասորական համայնքը պատրաստվում է դիմել դատարան, սակայն մեծ հույսեր չունի թուրքական դատարաններից: Հիշեցնենք, որ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության պատգամավոր Յըլմազ Քերիմոն և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Հալեֆը երկրի խորհրդարանում բարձրացրել են Թուրքիայի իշխանությունների կողմից ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը փոխանցելու հարցը:

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 385 անգամ
2017-07-23 20:06
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է հղել Իսրայելի իշխանություններին հետ կանգնել կատարած սխալից ու չսահմանափակել Երուսաղեմի մուսուլմանների իրավունքը՝ այցելելու իրենց սրբավայրեր։Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է ողջամիտ քաղաքականություն ու սխալ
2017-07-23 17:35
«Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստներն, ինչպես հայտնի է, հարձակվող Նեյմարին խնդրել են այս ամառ չհեռանալ ակումբից: Ժերար Պիկեն, Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսսին և մյուսները հանդիպել են բրազիլացու հետ, որպեսզի համոզեն նրան, որ «Բարսան» վերջինիս համար կարիերան շարո
2017-07-23 16:37
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է հղել Իսրայելի իշխանություններին և հորդորել ետ կանգնել կատարած սխալից ու չսահմանափակել Երուսաղեմի մահմեդականների՝ իրենց սրբատեղիներն այցելելու իրավունքը: Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է առավել ողջամիտ քաղաք
2017-07-23 16:06
300-ից ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկներ 3 օր շարունակ չեն կարողանում վերադառնալ երկիր Թուրքիայի Բոդրում քաղաքից:  Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։iFly ավիաընկերության`Բոդրում-Մոսկվա չվերթի ինքնաթիռը պետք է օդ բարձրանար հուլիսի 21-ին, սակայն թռիչքը, ըստ ամենայնի, կկատար
2017-07-23 14:35
Ավելի քան 300 ռուսաստանցի զբոսաշրջիկ երեք օր շարունակ չեն կարողանում վերադառնալ երկիր թուրքական Բոդրում քաղաքից:  Ինչպես հայտնում է ռուսական lenta.ru կայքը, iFly ավիաընկերության` Բոդրումից Մոսկվա թռիչք կատարելիք օդանավը պետք է օդ բարձրանար հուլիսի 21-ին, սակայն թռիչքը, ամենայ
2017-07-23 13:06
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի, որ իրենց դեմ շանտաժ կիրառեն՝ օգտագործելով միգրացիոն ճգնաժամը: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայք
2017-07-23 12:35
Թուրքիայի ընդիիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP) զեկույց է հրապարակել Թուրքիայում հայտարարված արտակարգ իրադրության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանությունների, ձերբակալություների և պաշտոնանկությունների վերաբերյալ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։Ըս
2017-07-23 11:35
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի, որ իրենց դեմ շանտաժ կիրառեն՝ օգտագործելով միգրացիոն ճգնաժամը:  Ինչպես գրում է թուրքական diken.co
2017-07-22 18:36
Լոնդոնի «Չելսին» ցանկանում է Մադրիդի «Ատլետիկոյից» 49 մլն եվրո ստանալ հարձակվող Դիեգո Կոստայի համար, հաղորդում է The Independent-ը: Աղբյուրի հաղորդմամբ, «Միլանը» կարող է կես տարով վարձկալական հիմունքներով խաղալ «Միլանում», իսկ այնուհետև ձմռանը տեղափոխվել &laq
2017-07-22 17:37
Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Սուոնսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով, հաղորդում է The Independent-ը: «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Լյորենտեին դիտարկում է որպես Ալվարո Մորատային փոխարինող: Աղբյուրի հաղորդմամբ,
Մենք Facebook-ում