Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Վարչապետից դեռ թաքցվում է ինֆորմացիան. մինչև մեղավորները չպատժվեն, հետ չեմ գնա աշխատանքի. ՍԱՊԾ նախկին աշխատակից (տեսանյութ)


Վարչապետից դեռ թաքցվում է ինֆորմացիան. մինչև մեղավորները չպատժվեն, հետ չեմ գնա աշխատանքի. ՍԱՊԾ նախկին աշխատակից (տեսանյութ)

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանը պնդում է, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները և իր հանդեպ անօրինականություն է կատարվել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրեց, որ 2017 թ. մայիսի 30-ին մասնակցել է քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, որին իր հետ մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ «Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ես ճանաչվել եմ մրցույթի հաղթող։ Նույն օրը դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։ Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ և, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել»,- պատմեց Մանթաշյանը: ՍԱՊԾ պետի խորհրդականը նրան առաջարկել է մեկ-երկու օրում գործուղում ձևակերպել, բայց այնուհետև պարզաբանել են, թե բյուջեում գումարի խնդիր կա և եթե գործուղում ձևակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ «Ինձ հորդորեցին չգնալ աշխատանքի, սակայն ես ներկայացա և երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ և ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Իմ գործունեության ողջ ընթացքում ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը»,- պատմում է: Մանթաշյան ընդգծեց, որ հաշվի առնելով գյուղմթերքի ակտիվ արտահանման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրգերով բեռնված մեքենան չէր կարող օրերով կանգնել սահմանում, մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու, նա խնդրի վերաբերյալ գրավոր զեկուցել էր ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։ «Զեկուցագիր ներկայացնելու հաջորդ օրը կադրերի բաժնից ինձ կանչել են Երևան և ասել, որ զեկուցագիր գրելու, ինչպես նաև աշխատանքի ներկայանալու համար ղեկավարությունից ասել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես հրաժարվել եմ՝ ասելով, որ չեմ պատրաստվում իմ աշխատանքից դուրս գալ, քանի որ աշխատանքային պրոցեսում ես խնդիրներ և բացթողումներ չունեմ։ Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից սեփական դիմումիս համաձայն»,- նշեց Նարեկ Մանթաշյանը: ՍԱՊԾ աշխատակիցն իր աշխատանքային իրավունքների խախտման, անօրինականությունը պարզելու, ինչպես նաև իր աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրանքով բաց նամակ էր գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, բայց դեռևս արձագանք չի եղել: Վարչապետի խորհրդականը նրան տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում իրեն կպատասխանեն: «Ես եթե չհավատայի վարչապետին կամ մտածեի, որ վարչապետի գիտությամբ է կատարվում այս ամենաթողությունը, բնականաբար չէի դիմի նրան: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ վարչապետի հետ եկած նոր թիմը՝ և խորհրդական, օգնականները, և ՍԱՊԾ ղեկավարությունը մեկ ընկերություն է: Ես հակված եմ այն տեսակետին, որ ուղղակի վարչապետից դեռ թաքցվում է ինֆորմացիան, դեռ տեղ չի հասնում»,- ասաց Մանթաշյանը: Անկախ վարչապետի արձագանքից, Մանթաշյանն այս խնդրով պատրաստվում է դիմել գլխավոր դատախազին, քանի որ միայն աշխատանքից ազատվելու խնդիրը չէ: Ըստ նրա՝ իր հետ կատարվածում եղել է պաշտոնի գերազանցման, պաշտոնի չարաշահման դեպքեր, որոնք գլխավոր դատախազի գործառույթների մեջ է մտնում: «Ինձ հետ փորձել են նաև հաշտության եզրեր գտնել՝ ասելով, որ արի աղմուկը վերացնենք, հետ արի քո աշխատանքին, բայց այս փուլում իմ հետ գնալը և այս աղմուկը կոծկելը, կնշանակի, որ շարունակում եմ նույն խաղի կանոններով խաղալ և հաջորդ իմ հանդեպ կատարված ոտնձգության դեմ արդեն իր զորու չեմ լինելու պայքարելու: Դրա համար ես որոշել եմ՝ մինչև մեղավորները չպատժվեն որևէ պայմանով ես հետ չեմ գնա աշխատանքի»,- հայտարարեց նա: Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ նախկինում նման խնդրի առնչվել են նաև ՍԱՊԾ շատ այլ աշխատակիցներ, սակայն նրանք չեն բարձրաձայնել՝ ոմանք ցանկություն, ոմանք հույս չունենալով, որ ինչ-որ բան կփոխվի. «Ես անպայման որոշեցի հանրային ուշադրությունը հրավիրել ոլորտի վրա, որովհետև միայն աշխատողների իրավունքները չէ, որ ոտնահարվում են: ՍԱՊԾ-ն իր աշխատանքը թերի է կատարում»: ՍԱՊԾ նախկին մեկ այլ աշխատակից՝ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանն էլ գրեթե նմանատիպ խնդրի առաջ է կանգնել և դատարանի առաջին ատյանում կարողացել է շահել ՍԱՊԾ դեմ հայցը: «Ես գրել եմ ծաղր դիմում «հաշվի առնելով այն փաստը, որ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, առանց որևէ հիմնավորման չի ցանկանում ինձ տեսնել այս պաշտոնում, խնդրում եմ ինձ ազատել իմ պաշտոնից»: Ես հույս ունեի, որ այդ դիմումն իրենք չեն մակագրի, բայց մակագրեցին»,- նշեց Ավետիսյանը: Ըստ օրենքի՝ դիմումից հետո եռօրյա ժամկետում նա կարող է հետ վերցնել այն: Ավետիսյանը  սահմանված կարգով դիմումը հետ է կանչել, բայց այն մերժվել է. «Ես մտա դատարան և դատարանը վճիռ կայացրեց, որ իրենք իրավունք չունեին դիմումը չվերադարձնելու»,- հայտնեց նա: Գեորգի Ավետիսյանի տեղեկացմամբ՝ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկվել է և գործն այժմ քննվելու է վերաքննիչ դատարանում: «Այս ամբողջ պրոցեսը սկսելու ամենակարևոր նպատակը եղել է այն, որ ցույց տանք կառույցի բացարձակ ստախոսությունը: Հույս ունեինք, որ կառույցի ղեկավարությունը կդադարեցնի այս գործելաոճը և կշարունակի աշխատել առանց ստի, բայց այդպես չեղավ»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 412 անգամ
2017-07-24 00:05
Warner Bros. կինոստուդիան ներկայացրել է սուպերհերոսների մասին պատմող «Արդարության լիգա» ֆիլմի նոր թրեյլերը: Այն ցուցադրվել է Comic-Con համաժողովի ժամանակ և հրապարակվել յութուբյան ալիքում: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ժապավենը պատմում է, թե ինչպես է Բեթմենը թիմ հավաքում` դ
2017-07-23 17:35
Վարդավառի տոնի օրը «Բանանցի» ֆուտբոլիստները յուրահատուկ ու հետաքրքիր մարզում են անցկացրել` իրենց ուժերը փորձելով ջրագնդակ մարզաձևում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստներին կանոնները հակիրճ բացատրել և հանդիպումն անցկացրել է &
2017-07-23 16:06
Հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում տեղի կունենա Բասկետբոլի մինչև 16 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը հրապարակել է Հայաստանի հավաքակաի կազմը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությ
2017-07-23 12:35
Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում ավտոբուսը քարշ է տվել 4-ամյա աղջկան, ինչի հետևանքով երեխան վնասվածքներ է ստացել:  Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости գործակալությունը, ավտոբուսի դռները փակվել են հենց այն պահին, երբ աղջիկն իր մոր հետ բարձրացել է տրանսպորտ: Ետևի դռնից կպ
2017-07-23 04:05
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»: Հանդիպման 15-րդ րոպեին Նեյմարը բացել է հաշիվը, իսկ 11 րոպե անց փայլուն գոլով կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Ընդմիջմանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էր
2017-07-23 02:35
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում «Բարսելոնան» մրցում է «Յուվենտուսի» հետ: Հանդիպման 15-րդ րոպեին Նեյմարը բացել է խաղի հաշիվը: Մրցավեճի ուղիղ հեռարձակումն՝ այստեղ: Աղբյուր ՝ tert.am
2017-07-23 00:05
Անվանի բռնցքամարտիկ Մենի Պակիաոն հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: 38-ամյա ֆիլիպինցին կարիերայի վերջին մենամարտում պարտություն է կրել: Պակիաոն որոշել է իր ստացած գումարը բաժանել մարդկանց,- հայտնում է «ESPN»-ը, որի տեղեկությամբ բռնցքամարտիկը վաստակել է 8.
2017-07-22 23:35
Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է ամբողջությամբ չոր, քարքարոտ ճանապարհի վերածված գետը րոպեների ընթացքում լցվում ջրով: Իրադարձությունը տեսագրվել է «Յորքշիր Դեյլս» ազգային պարկի տարածքում: Ինչպես նշվում է, տարածաշրջանում մեկ օրվա հորդառա
2017-07-22 22:05
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական համակարգի անկախության խնդրին, ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում սպասվող փոփոխություններից կմ
2017-07-22 21:35
Գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբն ընկերական խաղում ուժերը չափել է «Աուգսբուրգի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը: Նշենք ` Ադամյանը փոխարինվել է հանդիպման 53-ր
Մենք Facebook-ում