Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Սփոյլեր. «Գահերի խաղի» դերասանը պատմել է, թե ով է լինելու նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը


Սփոյլեր. «Գահերի խաղի» դերասանը պատմել է, թե ով է լինելու նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին HBO ալիքով մեկնարկել է «Գահերի խաղի» հեռուստասերիալի նոր, 7-րդ եթերաշրջանը, որտեղ գլխավոր հերոսը, կարծես, լինելու է Բրան Սթարքը՝ այն տղան, որը ողջ մնաց, սովորեց կերպարանափոխվել կենդանիների և ճամփորդել ժամանակի մեջ:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

Բրան Սթարքի դերակատար Այզեկ Հեմփսթեդ-Ռայթը հարցազրույցում պատմել է, թե ինչ է լինելու Բրանի հետ նոր եթերաշրջանի սկզբում:

«Առաջին սերիայում մենք կտեսնենք, որ Բրանը հայտնվել է ծանր կացության մեջ: Նա կորցրել է Հոդորին, որը վերջին 6 եթերաշրջանում մշտապես իր հետ էր, կարելի է ասել, նրա ոտքերն էր: Նրանց կապը շատ խորն էր, կարելի է ասել՝ Հոդորը Բրանի մասն էր դարձել, ինչպես նաև պաշտպանը: Բենջեն Սթարքը, որը հայտնվեց նրանց վերջին հանդիպման ժամանակ և փրկեց դրությունը, նույնպես լքել է Բրանին: Այնպես որ այժմ Պատի մոտ են միայն ինքն ու Միրան»,-ասել է դերասանը, հայտնում է Meduza-ն:

Դերասանը հավելել է նաև. «Ավելին՝ նրա ուսերին է բարդվել Եռաչքանի ագրավի համար հսկայական պատախանատվությունը: Նա այլևս Բրան Սթարքը չէ: Նա հիշում է, թե ինչ է նշանակում Բրան Սթարք լինել, սակայն, միևնույն ժամանակ, հիշում է այն ամենն, ինչ երբևէ կատարվել է տիեզերքում: Նա ամեն ինչ գիտի Ջոն Սնոուի և այլոց մասին՝ և այդ իմացությունը կարող է նպաստել նրա հաղթանակին: Այդ ամենը նշանակում է, որ Բրանը դարձել է շատ, շատ արժեքավոր անձ Վեսթերոսի համար: Նա պետք է այնպես անի, որ այդ տեղեկությունները ժամանակին հասնեն անհրաժեշտ մարդկանց: Ուստի 7-րդ եթերաշրջանի սկզբին Բրանի խնդիրն է՝ հայտնվել նույն տեղում և բոլորին փրկել»,-ասել է նա: Դերասանը պատմել է, որ իր հերոսը այն սակավաթիվ անձանցից մեկն է, ով ավելին գիտի, քան որևէ մեկը, «ուստի այժմ նա Գիշերվա արքայի երդվյալ թշնամին է»:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Աղբյուր ՝ www.panarmenian.net


pinch3

armsolid

Դիտվել է 832 անգամ
2017-07-23 15:05
Բրիտանական գահի թագաժառանգ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և նրա եղբայր արքայազն Հարին առաջին անգամ կպատմեն իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմում, որը եթեր կհեռարձակվի ITV հեռուստաալիքում հուլիսի 24-ին, գրում է korrespondent.net-ը:   «Դիանա, մեր մայրը՝ նրա կյանքը
2017-07-22 18:36
Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է սահմանել, թե ինչ ենք անում, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք: Այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ա
2017-07-22 18:05
Բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվակ
2017-07-21 22:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սոցիալական ցանցերից որևէ մեկում հաշիվ չունի, գրում է «Լենտա.ռու»-ն։Նա հավելել է, որ աշխատանքային օրվա ավարտին իրեն հուզում է ոչ թե համացանցը, այլ հնարավորինս արագ մահճակալին հասնելը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ համացանցում կա
2017-07-21 18:06
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Ադրբեջանի նկատմամբ 82։80 հաշվով տարած հաղթանակից հետո մեկնաբանություն տվեց ՀԲՖ մամուլի քարտուղարությանը․ «Խաղից առաջ ահռելի լարվածություն կար թիմում։ Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խ
2017-07-21 17:38
PanARMENIAN.Net - Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, Քեմբրիջի դքսուհին, հանդիպել են «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի գերմանացի դերասան Թոմ Վլաշիհայի (Յակեն Հգար) հետ: Թագավորական ընտանիքը փորձել է իմանալ, թե ինչ է լինելու նոր եթերաշրջանում: Այդ մասին ասել է դերասանը
2017-07-21 17:37
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով
2017-07-21 17:35
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով
2017-07-21 16:37
PanARMENIAN.Net - «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, 2017-ին տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։ Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` Big Battle-ի գլխավոր մրցանակի տ
2017-07-21 15:07
Ռուսաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Մոսկվայի «Արարատի» մասին: -Մինչև առաջին խաղն էլ լսել էի «Արարատի» մասին: Զորկիի դեմ խաղում «Արարատի» ֆուտբոլիստները կարգով բարձր էին: Նրանք կարողացան առաջին խաղակեսում արդյունք ապահ
Մենք Facebook-ում