Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է


«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։ Ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է 7 ֆիլմ:

Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական մրցութային ծրագրերում։

Հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերի հեղինակները խոսում են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողներն իրենց աշխատանքներով առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի նախնական ընտրական փուլն անցած ֆիլմերի ամբողջական ցանկը՝ http://sosefestival.com/hy/sose-2017-selected-films/ ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 183 անգամ
2017-07-23 12:36
Հուլիսի 23-ին նշվում է Կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը, կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո, արգելեց կետի որսը: Յուրաքանչյուր տարի այս օրը բնապահպանական տարբեր խմբեր ակցիաներ են անց
2017-07-23 07:05
Հուլիսի 23-ին նշվում է Կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը, կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո, արգելեց կետի որսը:Յուրաքանչյուր տարի այս օրը բնապահպանական տարբեր խմբեր ակցիաներ են անցկացնում՝ ի
2017-07-22 21:06
Երևանում է Վենետիկի 56-րդ «Բիենալեում» հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային «Տրիենալեի» գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: Նա Վենետիկի 56-րդ Բիենալեում հայկական տաղավարի ազ
2017-07-22 14:08
PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Գյումրիում մեկնարկում են «Ստանդարտ-2017» առաջին հայկական տրիենալեի միջոցառումները: Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու
2017-07-21 22:06
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը Slaq.am - Լրատվական աղբյուրԱղբյուր ՝ www.slaq.am
2017-07-21 18:06
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:Արմեն Աշոտյանը, ողջունելով դ
2017-07-21 18:06
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մե
2017-07-21 18:05
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետութ
2017-07-21 17:37
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով
2017-07-21 17:36
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։Արմեն Աշոտ
Մենք Facebook-ում