Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար


Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։

Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40.000 ՀՀ դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 թվականի հունվարից մինչև 2016թ. մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3400-ական դրամի չափով հավաքագրում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 207 անգամ
2017-07-24 00:05
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կկարողանա պայքարել «Ոսկե գնդակի» համար Լիոնել Մեսսի-Կրիշտիանու Ռոնալդու դիմակայության ավարտից հետո: «Այսօրվա դրությամբ, կ
2017-07-23 16:05
Քաթարը Դոհան առաջարկում է որպես հարթակ սիրիական հակամարտության բոլոր կողմերի բանակցությունների համար և պատրաստ է մասնակցել բոլոր տեսակի հնարավոր բանակցային ձևաչափերին:  Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանում երկրի դեսպան Ֆահադ Մուհամեդ ալ-Աթիյան
2017-07-23 14:05
Անդորրայում մեկնարկել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Այսօր՝ Երևանի ժամանակով 14:00-ին, Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության առաջին խաղում Հայաստանի ընտրանին մրցելու է Ջիբրալթարի հավաքականի հետ: Առաջարկում ենք հետևել հանդիպմ
2017-07-23 13:06
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի նախաձեռնությամբ 2017թ. հունիս ամսվա ընթացքում երկրի 26 նահանգներում երկրի արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացվել:Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ նշյալ հարցման հիման վրա էլ կազմվել է համալսարանի ամենամյա
2017-07-23 12:35
Երևանի ժամանակով 12:15-ին Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության 17-րդ տեղի համար պայքարում կանցկացնի իր վերջին հանդիպումը: Մրցակիցն Իռլանդիայի հավաքականն է: Առաջարկում ենք հետևել հանդիպման ուղիղ հեռարձակմանը. Աղբյուր ՝
2017-07-23 05:35
Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում 2018-2019 թվականների բյուջետային ծախսերում 250 մլն դոլար ներառել՝ կիբերհարձակումներից ԱՄՆ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար:Կոնգրեսը այդ գումարը նախատ
2017-07-22 23:36
«Գանձասար-Կապանի» նորեկ Գևորգ Կասպարովը կապանյան թիմի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նոր ակումբ տեղափոխության և նպատակների մասին:- Բարի գալուստ «Գանձասար-Կապան»։ Շնորհավորում ենք նոր թիմ տեղափոխվելու կապակցությամբ, ինչպիսի՞նն են տպավորությունները
2017-07-22 23:06
Tochka-ն գրում է, որ շոգի պատճառով դիմահարդարումը սկսում է ծորալ ու փչացնում է ամբողջ տեսքը։ Այսպիսի տհաճ իրավիճակներից խուսափելու և մշտապես անթերի տեսք ունենալու համար փորձեք օգտագործել այս հնարքները․ 1. Դեմքը մաքրելուց հետո խոնավացնող քսուք տարածեք ուսերին ու դեմքին։
2017-07-22 22:05
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական համակարգի անկախության խնդրին, ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում սպասվող փոփոխություններից կմ
2017-07-22 19:06
Շվեյցարացիները ապրում են սարերի վրա, ծով չունեն, մեկի փոխարեն երեք պետական լեզու ունեն, բայց ապրում են անգամներ ավելի բարեկեցիկ քան` ծով , մեկ պետական լեզու և այլ շաբլոններ ունեցողները... Շվեյցարացիները հասել են նրան , որ երբ որևէ ապրանք կրում է` «Արտադրված է Շվեցարիայում
Մենք Facebook-ում