Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

«Ոմն Իշխան իրեն կնքել է սննդամթերքի իշխան». ՍԱՊԾ կառույցի ինքնագործունեությունը ՝ նախկին աշխատակիցների բացահայտմամբ


«Ոմն Իշխան իրեն կնքել է սննդամթերքի իշխան». ՍԱՊԾ կառույցի ինքնագործունեությունը ՝  նախկին աշխատակիցների բացահայտմամբ

«ՍԱՊԾ»-ում (Սննդի անվտանգության պետական ծառայություն) միայն միայն աշխատողների իրավունքները չեն, որ ոտնահարվում են, նաև այն գործառույթներն են ոտնահարվում ու թերի կատարվում, , որոնց համար կոչված է ՍԱՊԾ-ն ». նման կարծիք հայտնեց՝ օրերս աշխատանքից ազատված, վարչապետին բաց նամակով դիմած ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը՝ լրագրողների հետ ունեցած այսօրվա հանդիպմանը: Ներկայացնելով բուն խնդիրը Նարեկ Մանթաշյանը նշեց.

« Մայիսի 30-ին մասնակցել եմ քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։ Ինձ հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ես ճանաչվել եմ մրցույթի հաղթող։ Նույն օրը դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։ Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ և, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով․ որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն։
Ծառայությունում ինձ ընդունեց պետի խորհրդականը և ասաց, որ գործուղում կձևակերպեն մեկ այլ հաստիքի երկու օրվա ընթացքում, երկու օր անց, երբ ես զանգեցի հետաքրքրվեմ՝ արդյոք գործուղում կա, թե ես գնամ աշխատանքի, ինձ ասվեց, որ բյուջեում գումարի խնդիր կա և եթե գործուղում ձևակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ Սակայն հորդորեցին չգնալ աշխատանքի, պատճառաբանելով՝ խնդիր չի լինի։ Սակայն ես ներկայացա աշխատանքի և երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ և ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Առ այսօր ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը։ Հուլիսի 4-ին Սահմանային հսկիչ կետի բուսասանիտարիայի գծով «Գոգավան» ՍՀԿ միակ գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մաթևոսյանը արձակուրդի դիմում է ներկայացրել, որից հետո նրան կանչել են Երևան և դիմումում ավելացրել, որ նա իր կնիքը հանձնի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Է․ Ծառուկյանին, նշեմ, որ այդ դեպքում Գոգավանի մաքսակետով ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները չէին կարող ստանալ սերտիֆիկատ։ Հաշվի առնելով գյուղմթերքների ակտիվ արտահանման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրգերով բեռնված մեքենան չի կարող օրերով կանգնել սահմանում, մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու, ես իմ մտահոգության վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։ Զեկուցագիր ներկայացնելուս հաջորդ օրը կադրերի բաժնից ինձ կանչել են Երևան և ասել, որ զեկուցագիր գրելու, ինչպես նաև աշխատանքի ներկայանալու համար ղեկավարությունից ասել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես հրաժարվել եմ՝ ասելով, որ չեմ պատրաստվում իմ աշխատանքից դուրս գամ, քանի որ աշխատանքային պրոցեսում ես խնդիրներ և բացթողումներ չունեմ։ Ինձ ասվեց, որ հակառակ դեպքում իմ նախկին գրված դիմումը կդնեն շրջանառության մեջ, իսկ ես պատասխանեցի, որ դիմումս առանց ամսաթվի է և անցել է մեկ ու կես ամիս և օրենքով չեն կարող առանց ինձ դիմումս դնել շրջանառության մեջ»։


Բանախոսի համոզմամբ իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումն ապօրինի է և պատրաստվում է խնդիրը լուծել իրավական հարթությունում: Մինչ դատական ատյան, աշխատանքային իրավունքը վերականգնելու հայցով դիմելը , Նարեկ Մանթաշյանը, ինչպես ինքն է նշում, կդիմի Գլխավոր դատախազին՝ ՍԱՊԾ կառույցում տեղի ունեցող ապօրինությունների բացահայտման խնդրով: Իսկ ապօրինությունների մասին առավել մանրամասն ներկայացնելով, առաջին ատյանի դատարանում ՍԱՊԾ դեմ հայցը շահած՝ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը նշեց.


« Իմ մասով վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, գրված է շատ ծիծաղելի անգրագետ բողոք (Այս գործը 190 աստիճանով տարբերվում է այլ գործից). մեր նպատակներից է լ նաև ցույց տալ կառույցի բացարձակ ստախոսությունը , հույս ունեինք , որ կառույցի ղեկավարությունը կդադարեցնի այդ գործողությունը և կշարունակեն աշխատել առանց ստի: Մի քանի օրինակ բերեմ այդ ստախոսության... Բոլորիս շատ հայտնի ադրբեջանական խնձորների պատմությունը , որ ասեցին թե ամբողջ խմբաքանակը վերացված է շուկայից, բայց հասարակական սեկտորը պարզեց, որ շուկայում դեռ կա այդ խմբաքանակը: Հաջորդ սուտը՝ մանկական կերերի մասով . բոլորս շատ լավ գիտենք, որ եթե ապրանքը գրանցված չէ ԵԱՏՄ համապատասխան ռեեստրում , իրավունք չունեն ներկրելու, ՍԱՊԾ-ն ասում էր, որ գրանված է, մենք ասում էինք , որ բերեք գրանցման թիվը, իրենք ասում են մեկ ամսից կբերենք...Եթե մեկ ամսից պետք է բերեիք, ինչի՞ էիք թողնում կերը մտներ հանրապետություն...
Այս իրվիճակը ցույց է տալիս, որ ոմն Իշխան իրեն կնքել է սննդամթերքի իշխան և ինքն է որոշում՝ ում է գործուղում , ում է ազատում, ում է ընդունում աշխատանքի և ոնց է սննդամթերքը կառավարում . էսօր եղավ հրապարակում որ լրատվամիջոցը ստուգել է պաղպաղակը, սիրելիներս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ամառվա կեսը անցել է դեռ չի ստուգել պաղպաղակը: Երբ եք ստուգելու. Նոր տարու՞ն , եկեք դեկտեմբերի կեսերին ստուգենք , ասենք Նոր տարուն հանգիստ պաղպաղակ կերեք ժողովուրդ ջան նորմալա...»:

Հարցին, թե հատկապես աշխատանքից ազատելու՝ Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ կարգադրությունը արդյո՞ք չի իրականացվում վարչապետի իմացությամբ, Նարեկ Մանթաշյանը նշեց, որ եթե չհավատար վարչապետին , ապա չէր դիմի նրան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 369 անգամ
2017-07-22 21:35
Գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբն ընկերական խաղում ուժերը չափել է «Աուգսբուրգի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը: Նշենք ` Ադամյանը փոխարինվել է հանդիպման 53-ր
2017-07-22 19:36
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի կրքերը նոր են հանդարտվել, դերասանը վերադարձել է ակտիվ սոցիալական կյանքի: Իսկ երբ լրագրողները Բրեդին լուսանկարեցին գեղեցկուհի Սիենա Միլլերի հետ, երկրպագուները մտածեցին, որ իրենց կուռքը սկսել է նորմալ կյանքով ապրել: Այս մասին գրում է newsyou.info-ն: Սակ
2017-07-22 15:36
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլա Ախունզադայի որդին պայթեցրել է իրեն՝ աֆղանական Հելմանդ նահանգում հարձակվելով զինվորականների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա Աբդ Ար Ռահման Խալիդը, որը հայտնի է նաև Հաֆիզ Խալիդ անուն
2017-07-22 15:07
Հինգշաբթի «Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլա Ախունզադայի որդին պայթեցրել է իրեն՝ աֆղանական Հելմանդ նահանգում հարձակվելով զինվորականների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա Աբդ Ար Ռահման Խալիդը, որը հայտնի է նաև Հ
2017-07-22 10:08
Երեկ՝հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:56-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող նախկին ժամացույցի գործարանում: Ինչ
2017-07-22 09:05
«Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանի
2017-07-22 08:37
«Փաստ» օրաթերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացո
2017-07-21 05:05
ԱՄՆ-ում ներում է շնորհվել նախկին ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնին, ով ամենայն հավանականությամբ բանտից կազատվի հոկտեմբերին։Սիմփսոնը 9 տարի է անցկացրել բանտում՝ Լաս Վեգասում հյուրանոցի համարի զինված կողոպուտի փորձի համար։ 2007-ին Սիմփսոնը մի քանի ընկերոջ հետ միասին ներխուժե
2017-07-21 02:06
Սկանդալ է սպասվում։ Այն էլ ինչպիսի։ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Լամար Օդոմը, պատրաստվում է գիրք լույս ընծայել, որտեղ կբացահայտի Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիքները, որոնց մասին լայն հասարակությանը ոչինչ հայտնի չէ։ Հրապարակման համար Լամարը 10 միլիոն դոլար կստան
2017-07-20 22:05
«Վեսթ Հեմը» հայտարարել է մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյին ձեռք բերելու մասին: Անգլիական ակումբը Խավիեր Էրնանդեսի համար Լևերկուզենի «Բայերին» վճարել է 13 միլիոն ֆունտ: Առաջիկայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Վեսթ Հեմի» հետ:&n
Մենք Facebook-ում