Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Տեղի ունենցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը


Տեղի ունենցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով արիտունցիներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, այսօր կատարվել է ձեր երազանքը, և դուք եկել եք Հայրենիք, որը պետք է սիրեք, վայելեք, նրանից ուժ առնեք ու վերադառնաք Հայաստան ընդմիշտ մնալու պայմանով: Բարո՛վ եք եկել»:

Նախարարն ընդգծեց, որ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլն այս տարի ամենամեծն է՝ հյուրընկալելով 190 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 17 երկրներից՝ Արգենտինայից մինչև Քուվեյթ: «Իմ երիտասա՛րդ բարեկամներ, դուք ժամանել եք Հայաստան, որպեսզի վայելեք 14 անմոռաց, հիասքանչ օրեր ձեր Հայրենիքում: Ձեր պայծառ, ուրախ, ժպտուն աչքերը դեռ երկար են հիանալու, զարմանալու, զմայլվելու հայրենի երկրով: Ամեն օր դուք կլսեք հայկական խոսք, բառ ու բան, մոմ կվառեք Էջմիածնում, կխոնարհվեք Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրի անմար կրակի առջև, կլինեք Սևանում, Գառնիում, Նորավանքում, զորամաս կայցելեք: Հայաստանի լավագույն վայրերը կլինեն ձեր առջև: Անմոռանալի օրեր կանցկացնեք «Արի տան» ճամբարում, որտեղ կդառնաք մեկ ընտանիք, միասին կստեղծեք հայկական մի գեղեցիկ ցանց, որը կոչվում է «Արի տուն»»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց արիտունցիներին յուրաքանչյուր առավոտը սկսել հայերեն սովորելով, միմյանց հետ խոսել հայերեն: «Ձեր լեզուն հայերենն է: Անգլիացի ամենահանճարեղ գրողներից մեկը՝ Ջորջ Բայրոնն ասում էր՝ Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ուրեմն՝ չմոռանա՛ք հայերենը, խոսե՛ք ոսկեղենիկ մայրենիով»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ ունեցավ նաև Իսպանիայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նա նշեց. «Դուք գտնվում եք ձեր տանը: Սա Հայրենիքը բացահայտելու, ճանաչելու հիանալի հնարավորություն է: Դուք այստեղ կծանոթանաք միմյանց հետ, կշփվեք ու կբարեկամանաք: Թող սա լինի ձեր կյանքի ամենաանմոռանալի ամառը»:

Այնուհետև իրենց ողջույնի և շնորհակալական խոսքն ասացին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները: Վրաստանից ժամանած, Թիֆլիսի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սան Ռուբեն Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Մեր Հայրենիքը փոքր է, բայց հզոր: Մենք պետք է հաճախ գանք այստեղ, ճանաչենք ու սիրենք մեր երկիրը: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը՝ մե՛ր նախարարությանը, մեզ այսքան գրկաբաց ընդունելու համար»:

Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է սփյուռքահայ երիտասարդներ 17 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քուվեյթից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Իտալիայից, Լեհաստանից և Ավստրիայից:

Միջոցառման ավարտին արիտունցիները ասմունքեցին և հանդես եկան երաժշտական կատարումներով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 394 անգամ
2017-07-22 21:36
Իտալիայի կենտրոնական հատվածում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Վենետո և Լոմբարդիա նահանգների բնակիչները։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։Սեյսմոլոգների փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա՝ Ամա
2017-07-22 13:06
Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկ
2017-07-21 23:37
Հուլիսի 21-ինԱղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «
2017-07-21 19:36
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետևանքների վերացնելու համար, հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը: Թուրքիայի Քանդիլիլի երկրաբանական կայանը ուրբա
2017-07-21 18:38
Հուլիսի 21-ին ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների աշակերտների, որոնք ամառային հանգիստը համադրելով ուսումնառության հետ` «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ միավորվել են «Ամառային դպրո
2017-07-21 17:07
Հուլիսի 20-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստում զեկուցվ
2017-07-21 17:07
Եվրամիությունը պատրաստ Է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար: Հուլիսի 21-ին այս մասին հայտարարել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը: Թուրքիայի Քանդիլիլի երկ
2017-07-21 17:05
Այսօր՝ հուլիսի 21-ին, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանը Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հիմնադրամի ծրագրերի ռազմավարության փոփոխության մասին: «Հուսով եմ՝ «Լույս» հիմնադրամի հին և նոր շահառուները շատ լավ պատկերացնում են այն
2017-07-21 16:36
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններից նորակոչիկների զինծառայության ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջ
2017-07-21 16:36
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիական
Մենք Facebook-ում