Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

ԻՊ-ը ծանր է օրեր է ապրում, ինչն էլ փոխել է սիրիական ճգնաժամի գործող մասնակիցների վերաբերմունքը. արաբագետներ


ԻՊ-ը ծանր է օրեր է ապրում, ինչն էլ փոխել է սիրիական ճգնաժամի գործող մասնակիցների վերաբերմունքը. արաբագետներ

Արաբագետ Հայկ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ հակաահաբեկչական պայքարը Իսլամական պետության դեմ Մոսուլում համարվում է ավարտված կամ գրեթե ավարտված՝ չհաշված փոքր օջախները, իսկ Սիրիայի ուղղությամբ պայքարը դեռ շարունակվում է, և այստեղ էլ արդեն բավականին նեղ վիճակում է հայտնվել։ «Ռաքքան, որը ԻՊ-ի մայրաքաղաքական է համարվում, ծանր օրեր է ապրում և անընդհատ գտնվում է ռազմական գործողությունների թիրախում, ինչն էլ փոխել է սիրիական ճգնաժամի գործող մասնակիցների վերաբերմունքը»,-ասաց նա: Հայկ Քոչարյանի խոսքով՝ դատելով վերջին զարգացումներից՝ անվտանգության գոտու հաստատումը և դրա շուրջ որոշակի քաղաքական գործընթացները համաձայնության հնարավորություն են տալիս: «Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո համաձայնության եկան Հորդանանի հետ սահմանի երկայնքով, որտեղ վիճահարույց էր հարցը, թե ինչ ուժեր պետք է ներկա գտնվեն անվտանգության գոտու ապահովման գործում: Մյուս կողմից էլ Դամասկոսը, ավելի վստահ զգալով, փորձում է ավելին պոկել»,-ասաց նա և նշեց, թե Սիրիայի բանագնացի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ հիմնական մեղավորությունն ընկնում է Ասադյան ուժերի վրա, ինչը հնարավորություն չի ընձեռնում գալ համաձայնության այս փուլում»,-ասաց նա: Սրան զուգահեռ ըստ Քոչարյանի՝ կարելի է  տեսնել, որ Մերձավոր Արևելքում անվտանգության միջավայրն է փոփոխվում: «Ահաբեկիչներին թիրախավորելով՝ նկատում ենք, որ ահաբեկչությունը փորձ է արվում արտահանել, չնայած տարբեր երկրներում էլ նրանք թիրախավորված են»,-ասաց նա: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ միջազգային հանրությունը կենտրոնացած էր ԻՊ-ի պայքարի վրա, բայց դրանով շատ ու շատ գործընթացներ շատերի ուշադրությունից վրիպեցին:      «Խոսքն այն կառույցներին է վերաբերում, որոնք բավական ակտիվ էին և հիմա էլ ակտիվ են, օրինակ՝ «Ալ-Քաիդան»,  որը ոչ միայն արմատներ փորձեց գցել, նաև ամրապնդվեց Սիրիայում և Իրաքում, և նրանք դեռ երկար են մնալու և ամեն ինչ անելու են հետսիրիական  զարգացումներում ակտիվ լինելու համար:  Այսինքն՝ ԻՊ-ն վերացվելու է, բայց այն կառույցները, որոնք կան, դրանց դեմ պայքարը, կարծում եմ, շարունակվելու է»,-ասաց նա: Արաբագետը նշեց, թե ԻՊ-ը դիտարկվել է որպես խմբավորում, կամ առաձին կառույց, մինչդեռ այս կառույցի վարքագիծն ի սկզբանե որպես պետության վարքագիծ էր: «Վերազգային, վերպետական որոշակի նկրտումներով էր պայմանավորած և այն ինչ տեղի է  ունենում Մերձավոր Արևելքում, պետք է բացատրվի այս կառույցի նման վարքագծով»,–ասաց նա՝ նշելով, որ այժմ էլ ԻՊ–ը վարքագիծ չի փոխում և կարող է սպառնալիք դառնալ ոչ  միայն այդ տարածքում, այլև դրանից դուրս։

 

 

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 155 անգամ
2017-07-23 13:06
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի, որ իրենց դեմ շանտաժ կիրառեն՝ օգտագործելով միգրացիոն ճգնաժամը: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայք
2017-07-23 11:35
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի, որ իրենց դեմ շանտաժ կիրառեն՝ օգտագործելով միգրացիոն ճգնաժամը:  Ինչպես գրում է թուրքական diken.co
2017-07-22 10:39
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք կոշտ հայտարարություններ է արել Գերմանիայի հասցեին: «Գերմանիան հանդիսանում է այն երկիրը, որտեղ մեր դեմ գործող գրեթե բոլոր ահաբեկչական խմբավոր
2017-07-21 18:38
Հուլիսի 21-ին ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների աշակերտների, որոնք ամառային հանգիստը համադրելով ուսումնառության հետ` «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ միավորվել են «Ամառային դպրո
2017-07-21 17:35
Շատ մարդիկ պատրաստ են խուճապի մատնվել է միայն մեղվի բզզոցից, սակայն Չինաստանում ապրող մի ընտանիք արդեն 12 տարի մի հարկի է տակ է ապրում մեղուների պարսի հետ: Ինչպես նշում է Oddity Central-ը, ընտանիքի տան հյուրասենյակում մեղուների պարսն արդեն 12 տարի ապրում է փայտյա կահույքի մեջ: Տ
2017-07-21 15:36
Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագ
2017-07-21 14:06
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական
2017-07-21 13:36
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտակա
2017-07-21 13:06
Լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը և Սիրիայի կառավարական ուժերը գրոհ են սկսել Լիբանանա-սիրիական սահմանի վրա գրոհայինների դիրքերի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գործողության ռազմական հրամանատարության ներկայացուցիչներին: Հաղորդվում է, որ
2017-07-21 12:06
կանության վետերանների խորհրդի միջև ձևավորված համագործակցության շրջանակում ճամբարներում իրականացվեց նաև «Ապահով ամառ» նախագիծը:Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, Երևան քաղաքի ոստիկանապետի օգնական Գևորգ Սարգսյանը վարչ
Մենք Facebook-ում