Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Մինչև 16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը


Մինչև 16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 22-30-ն Անդորայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը հայտնեց, որ այսօր մեկնելու են Թբիլիսի: 

Այնտեղ ընկերական հանդիպում կանցկացնեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ.

«Այս պահին թիմը լիովին պատրաստ չէ: Տղաները շատ կարճ ժամանակ են միասին մարզվում եւ համատեղ խաղային փորձ չունեն: Ընկերական խաղեր ենք անցկացնում` այդ բացը լրացնելու համար: Նախորդ տարվա թիմից երեք բասկետբոլիստ է մնացել, մյուսները նորեկներ են: Թբիլիսիում նաեւ երկու մարզում կունենանք, ապա կմեկնենք Անդորա»,- ասաց Արեգ Վաթյանը: 

Մարզիչն անկեղծանում է, որ իր սաները որակներով զիջում են մրցակիցներին: Նրա խոսքով` փորձելու են պատվով հանդես գալ եւ բարձր պահել թիմային ոգին. «Առաջին խաղը Ջիբրալթարի հավաքականի հետ է: Նրանց թիմում հանդես են գալու մի քանի բասկետբոլիստներ Մ 18 տարեկանների հավաքականից: Մոլդովան իր թիմն ուժեղացրել է ռուս խաղացողներով, Անդորան` իսպանացիներով, Կիպրոսը` հույներով: Այնպես որ` C դիվիզիոնում թույլ թիմ չկա»- նշեց Արեգ Վաթյանը:

Մ16 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Դավիթ Քարամյանը, Լեւոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Արսեն Արստամյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրա Հարությունյանը, Գեւորգ Ղազանչյանը (բոլորը` Հայաստան), Գեորգի Շախնազարովը, Նիկիտա Գալցեւը, Ալեքսեյ Չիժենոկը (Ռուսաստան), Սամվել Բունիաթյանը (Գերմանիա), Միկիա Ավեդյանը (Իրան):

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 152 անգամ
2017-07-23 16:06
Հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում տեղի կունենա Բասկետբոլի մինչև 16 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը հրապարակել է Հայաստանի հավաքակաի կազմը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությ
2017-07-23 15:36
Ուղիղ 2 տարի առաջ՝ 2015թ.-ի հուլիսի 23-ին, «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց Ալմա-Աթայի «Կայրաթին»:Հաշիվը բացեց Արարատ Առաքելյանը, իսկ հաղթական գոլը մրցավարի ավելացրած ժամանակում խփե
2017-07-23 14:05
Անդորրայում մեկնարկել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Այսօր՝ Երևանի ժամանակով 14:00-ին, Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության առաջին խաղում Հայաստանի ընտրանին մրցելու է Ջիբրալթարի հավաքականի հետ: Առաջարկում ենք հետևել հանդիպմ
2017-07-23 12:35
Երևանի ժամանակով 12:15-ին Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության 17-րդ տեղի համար պայքարում կանցկացնի իր վերջին հանդիպումը: Մրցակիցն Իռլանդիայի հավաքականն է: Առաջարկում ենք հետևել հանդիպման ուղիղ հեռարձակմանը. Աղբյուր ՝
2017-07-22 22:36
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-մայիսին կազմել են 480.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 520.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.9 տոկոսով և 74.3 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսայի
2017-07-22 18:36
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, հաղորդում է ESPN FC-ը: Աղբյուրի հաղորդմամբ, փարիզյան ակումբը 222 մլն եվրո կվճարի «Բարսելոնային», բրազիլացի հարձակվողի համար: Նշենք, որ Նեյմարի հրաժարագինը հենց այդքան է կազմում: 25-
2017-07-22 18:05
Բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվակ
2017-07-22 17:05
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ և արդեն համաձայնեցրել է փարիզեցիների հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է «ESPN FC»-ն: Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը նաև հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել ի
2017-07-22 15:06
Հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում տեղի կունենա բասկետբոլի մինչև 16 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը հրապարակել է Հայաստանի հավաքակաի կազմը ՝ 1. Ասլանյան Աննա – Հալեպ, Ս
2017-07-22 02:05
Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Ա. Գ.-ին, ով տեղում
Մենք Facebook-ում