Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերն ամեն տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով. Վարդան Արամյան


Նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերն ամեն տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 2016թ-ին Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրած համաձայնագրին, որով նախատեսվում էր Ռուսաստանից ներքին գներով ռազմամթերք մատակարարել: Նա նշեց, որ ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկը  դեռևս ամբողջը չի ծախսվել և շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար մնացել է: «Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին», - ասաց Վարդան Արամյանը։ Ընդհանուր առմամբ, նախարարը հայտնեց, որ 2017 թվականի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ է: Նա նշեց, որ նախատեսում են յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում։ Ինչ վերաբերում հարցին, թե արդյոք այդ ավելացումները պայմանավորված է ապրիլյան պատերազմով նա ասաց, որ անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ,  մշտապես այդպիսի ռիսկ կա: «Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի զինադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար, մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայությանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,-ասաց նա;

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 565 անգամ
2017-07-23 23:05
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հնարավոր տրանսֆերի մասին: «Պերիշիչը ֆանտաստիկ խաղացող է, և եթե ամեն ինչ կախված լիներ միայն ինձնից, կպահեի նրան թիմում: Սակայն եթե ստանանք այնպիսի առաջարկ, որը գոհացնի ակ
2017-07-23 16:06
Կանայք օգտագործում են տարբեր կոսմետիկ միջոցներ երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար։ Բայց ողջ գաղտնիքն իրականում բնական միջոցներ օգտագործելու մեջ է։ Առաջարկում ենք ձեզ ըմպելիք, որն ամեն կին պարտավոր է փորձել, եթե ցանկանում է պահպանել բնական գեղեցկությո
2017-07-23 15:36
Ուղիղ 2 տարի առաջ՝ 2015թ.-ի հուլիսի 23-ին, «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց Ալմա-Աթայի «Կայրաթին»:Հաշիվը բացեց Արարատ Առաքելյանը, իսկ հաղթական գոլը մրցավարի ավելացրած ժամանակում խփե
2017-07-23 11:37
Ուղիղ 36 տարի առաջ 1981 թվականի հուլիսի 23-ին Երևանի «Արարատը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց Մինսկի «Դինամոյին»: Հանդիպման հաշիվը բացել է Համլետ Մխիթարյանը, իսկ հաղթական գոլը խփել է խորեն Հովհաննիսյանը:Խորեն Հովհաննիսյանի խփած գոլը դարձավ «Արարատի» 800-րդ հո
2017-07-22 23:36
«Գանձասար-Կապանի» նորեկ Գևորգ Կասպարովը կապանյան թիմի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նոր ակումբ տեղափոխության և նպատակների մասին:- Բարի գալուստ «Գանձասար-Կապան»։ Շնորհավորում ենք նոր թիմ տեղափոխվելու կապակցությամբ, ինչպիսի՞նն են տպավորությունները
2017-07-22 18:06
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում «Ա
2017-07-22 17:35
2017թ. հուլիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթաց
2017-07-22 16:37
Իրաքի պաշտպանության նախարար Իրֆան ալ-Խայալին ժամանել է Թեհրան, որտեղ նա մտադիր է բանակցություններ անցկացնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի ՊՆ հայտարարությանը:«Համարվում է, որ Իրաքի պաշտպանության նախարարի
2017-07-22 16:05
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն մեկնաբանել է իր հայրենակից Ռոմելու Լուկակուի տրանսֆերն «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ»: «Լուկակուն կհամապատասխանի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բոլորը գիտեն նրա որակների մասին, Ռոմելու
2017-07-22 16:05
 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության  քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետն
Մենք Facebook-ում