Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Թուրքիան մեր երկիրն է, մի օր անպայման կվերադառնանք. Սևան Նշանյանն ակնարկել է, որ գումարի միջոցով է փախել բանտից


Թուրքիան մեր երկիրն է, մի օր անպայման կվերադառնանք. Սևան Նշանյանն ակնարկել է, որ գումարի միջոցով է փախել բանտից

Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը թուրքական բանտից փախուստի դիմելուց հետո հարցազրույց է տվել թուրքական ամենաընթերցվող պարբերականին՝ «Հյուրրիյեթին» և առաջին անգամ բացել փախուստի դիմելու միջոցի մասին որոշակի փակագծեր: Նշանյանը հայտարարել է, որ Թուրքիայում որոշակի գումարի դիմաց փախուստ կազմակերպելն առանձնապես բարդ չէ: Պոլսահայ մտավորականը հայտարարել է, որ Թուրքիան նաև հայերի երկիրն է և ինքն անպայման վերադառնալու է: Նա հստակեցրել է, որ առայժմ դեռ դուրս չի եկել երկրից: «Սկզբում սեղմեցի էի ատամներս (Ուզում է ասել համբերում էր – tert.am), սակայն տեսնելով, որ ոչ մի կերպ չեն հրաժարվում անօրենությունից՝ կայացրի այս որոշումը: Ես չէի կարող թույլ տալ, որ այս ապուշությունը շարունակվի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կվերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող յուրաքանչյուրը, ինչպես տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգության աշխատողներին էլ եթե տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող եք փախչել», - անկեղծացել է Նշանյանը:  Ավելի վաղ թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի լրագրողներից մեկին տված մեկնաբանությունում Նշանյանն ասել էր. «Եկել է շունչ քաշելու ժամանակը: Մտածեցի՝ արդեն բավական է: Այս պայմաններում որոշեցի օգտվել պետության թերացումներից և դուրս գալ նրանց վերահսկողությունից: «Թող ոչ ոք չկասկածի, որ երբ ժամանակը գա՝ ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածի մասին:», - ասել է նա թուրք լրագրողի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով: Նշենք, որ Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008թ.: 2010թ.-ին Նշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։ Index Anatolicus-ն առցանց է դարձել 2011թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56.000 քարտեզագրված տեղանուն։

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 365 անգամ
2017-07-23 12:06
Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը՝ գրում է Ermenihaber.am-ը։«2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա
2017-07-22 20:05
Գյումրիում՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չափազանց կարևոր համարեց, որ «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն Գյումրիից է սկսվում: Նա լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ այդ ճանապարհով իրենք նոր Գյում
2017-07-22 16:37
Սիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովի ռուսաստանյան ներկայացուցիչները մեկ օրում Մերձավոր Արևելքի այդ երկրում գրանցել են հրադադարի ռեժիմի խախտման վեց դեպք, իսկ Թուրքիայի ներկայացուցիչները՝ հինգ, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новост
2017-07-22 15:36
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը պահանջել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պար
2017-07-22 14:37
Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը: «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպվա
2017-07-22 09:35
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 22-ին՝ ժամը 00:21-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 50-րդ կմ-ին Renault մակնիշի VH 03 0HV պետհամարանիշով
2017-07-22 09:05
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 22-ին՝ ժամը 00:21-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:  Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 50-րդ կմ-ին Renault մակնիշի VH 03 0HV պետհամա
2017-07-22 04:35
Հուլիսի 21-ին, ժամը 21:45-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Դրախտ լողափի մոտակա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածի 42-րդ կմ-ին բախվել են «ГАЗель» մակնիշի 35 DG 964 (վարորդ՝ Գ. Ս.) և &
2017-07-21 17:38
PanARMENIAN.Net - Allianz Group («Ալիանս Գրուպ») գերմանական ընկերությունը մտադիր է համագործակցել Հայաստանի հետ ապահովագրության ոլորտում: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսան: Ընկերությունը ֆինանսական
2017-07-21 16:37
PanARMENIAN.Net - «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, 2017-ին տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։ Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` Big Battle-ի գլխավոր մրցանակի տ
Մենք Facebook-ում