Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Օդում կախված հարցեր այլևս չկան, նախագահը հստակ պատասխանեց բոլոր հարցերին. Միհրան Հակոբյան


Օդում կախված հարցեր այլևս չկան, նախագահը հստակ պատասխանեց բոլոր հարցերին. Միհրան Հակոբյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ազդակներ է հաղորդել հասարակությանը և նաև միջազգային հանրությանը, անպատասխան հարցեր չեն մնացել: «Վիզուալ, տեսանյութը նայելով՝ տեսնում ենք հանրապետության ղեկավարը զինվորական համազգեստով էր: Ճիշտ է, հարցազրույցը համընկավ Նախագահի՝ առաջնագիծ այցելության հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ դրա մեջ ինչ-որ խորհրդանիշ կա , և պատահական նման բաներ չեն լինում»,- նկատեց նա: Միհրան Հակոբյանի խոսքով՝ Նախագահը շատ հստակված ազդակներ հղեց հայկական բանակի մասին, որ այն պատրաստ է ցանկացած զարգացումների, հայկական բանակն ունի բավարար սպառազինություն և պատրաստ է ցանկացած հարձակում կանխարգելելու և կասեցնելու: «Նախագահի կողմից հաղորդվող մի ազդակ էլ կար, որ Հայաստանը 1990-ականներից՝ Արցախյան պատերազմի առաջին օրերից, կողմ լինելով հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին, այնուամենայնիվ չի պատրաստվում խաղալ Ադրբեջանի խաղը, Մադրիդյան սկզբունքներից հրաժարված Ադրբեջանի պայմանները բավարարել և գնալ զիջումների: Նախագահի խոսքում կար նման հատված, որ եթե անգամ 20 տարի էլ հակամարտությունը չկարգավորվի, միևնույն է, Հայաստանը զիջումների չի գնալու: Մենք կողմ ենք, որ հակամարտությունը լուծվի փոխզիջումային տարբերակով»,- ասաց նա: Միհրան Հակոբյանի դիտարկմամբ՝  Հայաստանի նախագահն պատասխանեց նաև «Իսկանդերի» մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի, նաև մեր «պսևդո վերլուծաբանների»  և ռազմական գործից ոչինչ չհասկացող քաղաքական գործիչների հայտարարություններին: «Իսկանդերը» հայկական զինված ուժերի ռազմավարական նշանակության ամենաուժեղ գործիքն է, և նախագահը ևս մեկ անգամ ասաց, որ այդ զինատեսակը կիրառվելու է՝ փաստորեն պատասխանելով այն բոլոր «տաք գլուխներին» կամ ռազմարվեստից ոչինչ չհասկացող մարդկանց, որոնք կասկածի տակ են դնում «Իսկանդերի» պիտանելիությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ասվածը շատ կարևոր ազդակ էր, որը հենց պետության ղեկավարի կողմից էլ պետք է տրվեր: Նախագահ Սարգսյանը, ըստ Միհրան Հակոբյանի, խոսելով իր և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին, հստակ նշել է, որ հիմա բանակցությունները փակուղում են, Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքներից փաստացիորեն հրաժարվել է և պատրվակներ է ման  գալիս բանակցությունները ձախողելու: «Միևնույն ժամանակ Հանրապետության նախագահը հստակ ազդակ է հղում միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Դա շատ կարևոր խնդիր է, որովհետև մենք հաղթած պետություն և հաղթանակած բանակ ենք, և մեզ ձեռնտու չէ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Հայաստանի ղեկավարը կողմ է բանակցային ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն, այլ բան, որ այդ բանակցությունները պետք է լինեն  առարկայական, ինչ-որ բանի մասին: Միևնույն ժամանակ նախագահը նշեց, որ անգամ այդ հանդիպումներին Հայաստանը պատրաստ  է մասնակցել»,- հիշատակեց նա՝ նշելով, որ դա մեր պետության միջազգային վարկանիշի, կարևոր գործընկեր լինելու խնդիրն է արդեն: Միհրան Հակոբյանը կարևոր համարեց Նախագահի դիտարկումները հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ համարելով ճիշտ և արդար մոտեցում: «Որովհետև Հայաստանի ռազմաքաղաքական  դաշնակիցը, Ադրբեջանին մատակարարելով  սպառազինություն, ինչքան էլ անունը դնի, որ Ադրբեջանն այդ սպառազինությունը կարող է այլ երկրներից գնել, ինքը գումար աշխատի, ինքը վերահսկողական մեխանիզմներ ունենա և այլն, միևնույն է․․․ Նախագահը շատ կարևոր շեշտադրումներ արեց՝ սա հայ-ռուսական շատ կարևոր, խորքային հարաբերությունների վրա թերևս միակ ստվերող խնդիրն է, որի մասին պետք է մտածի նաև ռուսական կողմը: Ես այսօր նաև որոշակի մոնիտորինգ եմ անցկացրել ռուսական լրատվամիջոցների շրջանում․ ռուս վերլուծաբանները նախագահի խոսքին վերաբերում էին շատ դրական, որովհետև այստեղ արդարությունը մնում է արդարություն, ճշմարտությունը՝ ճշմարտություն: Մեր պետության ղեկավարը հադես է գալիս արդարության և ճշմարտության դիրքերից»,- նշեց նա: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Հանրապետության նախագահն ամեն օր հարցազրույցներ չի տալիս, հարցազրույցի պահն ու ժամանակն էլ պատահական չէր ընտրված, և նախագահ Սարգսյանը պատասխանել է այն բոլոր հարցերին, որոնք այս պահին մեր հասարակությանը հուզում են, որոնք ժողովուրդը կցանկանար լսեր հենց նախագահի շուրթերից: «Նախագահը բոլոր այն հարցերին, որ իրեն տրվեց, պատասխանեց բովանդակալից, փաստարկված, և օդում կախված հարցեր այլևս չկան»,- նշեց Միհրան Հակոբյանը:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 691 անգամ
2017-07-23 23:05
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հնարավոր տրանսֆերի մասին: «Պերիշիչը ֆանտաստիկ խաղացող է, և եթե ամեն ինչ կախված լիներ միայն ինձնից, կպահեի նրան թիմում: Սակայն եթե ստանանք այնպիսի առաջարկ, որը գոհացնի ակ
2017-07-23 20:36
Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ Բևերլի Հիլզում ժամադրության էր: Քիմը կրում էր գրեթե մերկ հագուստ։ Slaq.am - Լրատվական աղբյուրԱղբյուր ՝ www.slaq.am
2017-07-23 20:06
Հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում: Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա
2017-07-23 14:35
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է: Այս մասին Հարությունյանը հայտնել է «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով. «Վիրահատության առաջին մասն արդեն անցյալում է, ամեն ինչ հաջող
2017-07-22 18:06
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում «Ա
2017-07-22 17:35
2017թ. հուլիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթաց
2017-07-22 16:05
Որևէ քաղաքական ուժ ՀՀ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ միտք չի արտահայտել և դրա քաղաքական ու տնտեսական հիմքերը չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով &la
2017-07-22 15:37
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել: Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Վիրահատությունը հաջող է անցել և միայն 3 շաբաթ անց հայտնեն կլինի հետազոտության արդյունքները: Ռիոյի 31-րդ ամառային Օլ
2017-07-22 14:08
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը զարմացած չէ, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահին:«Պուտինը Թրամփի հետ էլ է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ջերմ են: Հանդիպման փաստը դիվա
2017-07-22 12:36
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում:Երկկողմ հանդիպման մեկնարկին Պուտինը նշ
Մենք Facebook-ում