Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Դավիթ Տոնոյանը մասնակցել է Տավուշում քաղպաշտպանության հենակետերի բացմանը


Դավիթ Տոնոյանը մասնակցել է Տավուշում քաղպաշտպանության հենակետերի բացմանը

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը: ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները:  ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատների թվով տասը հենակետեր: Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում: ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Նախարար Տոնոյանի առաջին կանգառը Պառավաքար համայնքում էր, որտեղ շահագործման է հանձնվել քաղաքացիական պաշտպանության հատուկ օբյեկտների պահպանության հերթական հենակետի մշտական տեղակայման տարածքը: Նախարարը շրջել է հենակետի տարածքում և ծանոթացել գույքային և տեխնիկական հագեցվածությանը: Քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայություն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվում տվյալ սահմանամերձ շրջանների բնակիչները, ինչը հնարավորություն է ընձեռում լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը: Չորաթան համայնքում, որտեղ կառուցվելու է քաղաքացիական պաշտպանության հերթական հենակետը, ԱԻ նախարարին դիմավորել են աղ ու հացով և մեծ խանդավառությամբ: Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղեր ստեղծելու և սահմանամերձ համայնքի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: ԱԻ նախարարը զրուցել է նաև համայնքի այն երիտասարդների հետ, որոնք շուտով կհամալրեն ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների շարքերը: Հաջորդ կանգառները Մովսես, Սարիգյուղ և Ոսկեվան սահմանամերձ համայնքներում էին, որտեղ հիմնանորոգված քաղաքացիական պաշտպանության հենակետերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրել է կարմիր ժապավենները: Ամբողջությամբ ավարտված են շենք-շինությունների կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, հենակետերը կահավորված են անհրաժեշտ տեխնիկայով, կապի ժամանակակից միջոցներով և գույքով: Յուրաքանչյուր հենակետում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում էր ծառայողների հետ, հետաքրքրվում էր նրանց աշխատանքային և կենցաղային պայմաններով, մանրամասն ներկայացնում էր այն խնդիրները, որոնք դրված են  քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առաջ: Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարևորությունը՝ նախարարը հատկապես շեշտադրել է ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացել է ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ: Մովսես և Ոսկեվան համայնքներում ՀՀ ԱԻ նախարարը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև հենակետերի շինարական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրել է համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների: Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետեր բացել Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ  համայնքներում:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 159 անգամ
2017-07-23 21:36
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին:Արցախի Հանրապետությունում բարեգործակա
2017-07-23 17:36
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնին նվիրված Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ուրախ միջոցառումների ականատեսներն ու աշխույժ մասնակիցներն են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը: Ամբողջովին թրջված, բայց բարձր տրամադրությամբ զբոս
2017-07-23 17:35
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին:Արցախի Հանրապետությունում բարեգործակա
2017-07-23 13:37
Մոլդովայի առաջնության 3-րդ տուրում Քիշնևի «Զիմբրուն» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Շերիֆի» հետ:Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:«Զիմբրուն», վաստակած 4 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:Աղբյուր ՝ armfootball.com
2017-07-23 11:06
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Գերմանական «Յան Ռեգենսբուրգը» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»:Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է 53-րդ րոպեին:Հիշե
2017-07-22 20:35
Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում Կամենսկու «Ստալը» հյուրընկալվել է «Չեռնոմորեցի» կողմից և հաղթանակ տարել: Օդեսայում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի թիմը 1:0 հաշվով է առավելության հասել մրցակցի նկատմամբ: Նշենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիս
2017-07-22 11:35
Նախօրեին Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կինն ինքնասպանություն է գործել: Tert.am-ի հետ զրույցում Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասաց, որ քաղաքացին միայնակ է ապրել և չի շփվել բնակիչների հետ: «Միայնակ կին էր, ամուսինը մահացել էր, իսկ երեխաները համայնքու
2017-07-22 11:05
Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ, տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքու
2017-07-21 17:06
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ProFc վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը պատրաստվում է Սոչիում կայանալիք մեծ մենամարտի: Առաջիկա մենամարտը պետք է տեղի ունենար օգոստոսի 13-ին, սակայն մեր մարզիկը հրաժարվել է մենամարտից: Slaq .am-ը տեղեկացավ, որ Դավիթ Խաչատրյանին խոստացել են,
2017-07-21 16:36
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիական
Մենք Facebook-ում