Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Քրեադատավարական նոր օրենքը նախատեսում է այնպիսի խափանման միջոցների տեսակներ, որոնք իրական այլընտրանք կդառնան կալանքին. Արթուր Դավթյան


Քրեադատավարական նոր օրենքը նախատեսում է այնպիսի խափանման միջոցների տեսակներ, որոնք իրական այլընտրանք կդառնան կալանքին. Արթուր Դավթյան

Քիչ չենք ունենում դեպքեր, երբ քրեական գործով ձեռք բերված տվյալները լիարժեք վկայում են անձի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, ընտրելու օբյեկտիվ անհրաժեշտության մասին: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում՝ անդրադառնալով լրացուցիչ խափանման միջոցների անհրաժեշտության խնդրին և ավելացրել, որ այլ հարց է, թե դատարան ներկայացվող միջնորդության մեջ քննիչին որքանով է հաջողվում օբյեկտիվ այդ անհարժեշտությունն արտացոլել: «Այսինքն՝ որոշման մեջ հստակ օրենքի, միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներին համապատասխան վերլուծել իր ձեռք բերած փաստերը, որոնք վկայում են նախ, որ անձը կատարել է հանցագործություն, երկրորդ, որ ձեռք են բերել տվյալներ, որ վկայում են այն մասին, որ անձը կցուցաբերի ոչ պատշաճ վարքագիծ: Մեր այսօրվա հիմնական խնդիրն այդ միջնորդությունների, դրանից բխող դատարանների որոշումների հիմնավորվածությունն ապահովելն է»,-ասել է գլխավոր դատախազը: Ըստ նրա՝ նշված երկու ուղղությամբ գործով ձեռք բերված փաստական տվյալները իրավական մեկնաբանությունների, իրավական կարգավորումների լույսի ներքո, պատշաճ կերպով որոշում կայացնելն է: Այս պարագայում, ըստ Արթուր Դավթյանի, մենք կունենանք և մեր դատական համակարգի, և Եվրոպական դատարանի մոտեցումների պարագայում շատ ավելի հիմնավոր կալանավորման փաստեր: «Մենք առիթ ունեցանք ուսումնասիրություն կատարելու, թվերը վկայեցին այն մասին, որ մենք այսօր զանգվածային կալանավորումներ չունենք: Ես ԱԺ-ում շեշտադրեցի, որ քրեադատավարական նոր օրենքի ընդունման գործընթացն արագացվի, որովհետև քրեադատավարական նոր օրենքն արդեն իսկ նախատեսում է այնպիսի խափանման միջոցների տեսակներ, որոնք կարող են իրական այլընտրանք դառնալ կալանքին»,-ընդգծել է գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակներում մենք կարող ենք ընտրել այդ խափանման միջոցները՝ բնականաբար ապահովելով պատշաճ վարքագիծ: Եթե նույնիսկ այդ խափանման միջոցների պայմանները խախտի անձը, ապա այդ պարագայում, կալանավորման ընտրությունը որևէ մեկի մոտ երբեք խնդիր չի առաջացնի: «Քրեադատավարական օրենքի նախագիծը, որը բավական երկար ժամանակ մշակման, քննարկման փուլ անցավ, ինքը շատ ավելի փորձում է պարզեցնել մեր քրեադատավարական գործընթացները: Այսօրվա մեր ունեցած շատ ֆորմալ դատավարական որոշումների կայացման անհրաժեշտությունից, դրանց սահմանափակ ժամկետներից և այլն մենք դուրս ենք գալիս, և միջազգային փորձի հաշվառմամբ, ըստ էության, մասնագետները լրջագույն լուծումներ են գտել, որոնք քրեական վարույթը դարձնելու են, ըստ էության, ավելի սահուն»,-պարզաբանել է Արթուր Դավթյանը: Դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխիքները, գլխավոր դատախազի կարծիքով, ավելի շատ են բարձրացված այս առումով, բայց նաև այնպիսի կարգավորումներ ունեն, որոնք հետապնդման մարմիններին թույլ են տալիս  առանց առանձին դեպքերի խիստ սահմանափակումների, ապահովել վարույթի արդյունքները: «Քրեական պատասխանատվություն կամ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն իր լիարժեք իրացումը ստանում է, երբ անձը սկսում է պատիժը կրել: Երբ մենք բավականին ռեսուրսներ ենք ծախսում, բացահայտում ենք, պարզում ենք, հիմնավորում ենք անձի մեղքը, բայց նա մեր տրամադրության տակ չէ, սա էական բաց է առաջացնում մեր աշխատանքում»,-հայտնել է Արթուր Դավթյանը:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 367 անգամ
2017-07-24 00:06
Ցուլ Այս նշանի ներկայացուցիչները ձեզ հետ անկեղծ կլինեն, եթե դուք նրանցից խորհուրդ հարցնեք: Նրանք խորհուրդ կտան սեփական փորձից դատելով: Ցլերը մեծ մասամբ ավելի շատ հիմնավորում են, թե ինչու դուք չպետք է անեք այս կամ այն բանը: Նրանք երբեք չեն փորձի ձեզ վրա փաթաթել իրենց տեսակ
2017-07-22 13:05
Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, չնայած բողոքի ցույցերին, ընդունել է ստորին պալատի՝ Սեյմի կողմից ավելի վաղ ընդունված Գերագույն դատարանի մասին օրենքը, հայտնում է korrespondent.net-ը։Օրենքի ընդունումն ուղեկցվել է Սենատի և Գերագույն դատարանի շենքերի առաջ զանգվածային բո
2017-07-22 08:06
Ամռան շոգին հարկավոր է ոչ միայն ուտել ավելի քիչ, այլ նաև ընտրել ցածր կալորիականությամբ սնունդ: Սննդաբանները առաջարկում են թոփ-10 ամառային ուտելիքներ: Վարունգ – 96% ջուր Նեխուր – 94% ջուր Լոլիկ – 93% ջուր Սպանախ – 92% ջուր Սեխ –91% ջուր Ելակ – 90%
2017-07-21 08:37
«Փաստ»-ի հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը – Պարոն Գորգիսյան, Դուք հայտարարեցիք, որ Ձեր խմբակցությունը նպատակ ունի Ազգային ժողովում հանդես գալ ԵՏՄ–ից մեր երկրի դուրս գալու առաջարկով: Ուժի մե՞ջ է այդ որոշումը: &
2017-07-21 00:06
1. Եթե դուք չեք կարողանում հարաբերություններ կառուցել ու ամբողջ կյանքում միայն դրանք քանդելու հարցում եք հմտացել, ի՞նչ հավանականություն կա, որ ուրիշի հետ դուք հեշտությամբ կկարողանաք երջանիկ հարաբերություններ կառուցել։ 2. Եթե չեք կարողանում պայմանավորվել ձեզ քաջ ծանոթ ու
2017-07-20 22:05
ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դա լոկ քաղաքական որոշում չէ, դա քաղաքական որոշում է՝ ամրագրված հստակ տնտեսական  հաշվարկներով. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատ
2017-07-20 21:35
Նախագահի ընտրության արդյունքը ցույց է տալիս, որ Բակո Սահակյանն Արցախում ունի բացարձակ վստահություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: «Շատ կարևոր էր, որ անցումային շրջանում երկիրը պետությունը ղեկավա
2017-07-20 17:06
PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հարցում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հուլիսի 20-ին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի
2017-07-20 14:05
Դաջվածքի համար պատկեր կամ գրություն ընտրելը բարդ գործ է, քանի որ գեղեցկությունից բացի այն պետք է որոշակի իմաստ կրի: Այսպես, ոմանք նախընտրում են բարդ նախշերով կամ խոր իմաստ կրող դաջվածքներ, մյուսները սահմանափակվում են մինիմալիստիկ պատկերներով:Հայտնի է, որ կենդանական և բուս
2017-07-20 13:06
Վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսավարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով, իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակմ
Մենք Facebook-ում