Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է. քուրդ անվտանգության պաշտոնյա


ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է. քուրդ անվտանգության պաշտոնյա

Իրաքում քրդական հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի հայտարարել է, որ 99 տոկոսով վստահ է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է և գտնվում է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարավ ընկած հատվածում, հայտնում է Reuters գործակալությունը:

«Բաղդադին վստահմամբ ողջ է: Նա չի զոհվել: Մենք տեղեկություն ունենք, որ նա ողջ է: Մենք 99 տոկոսով վստահ ենք, որ նա ողջ է»,- ասել է Լահուր Թալաբանին:

«Մի մոռացեք, որ նրա արմատները դեռ Իրաքում գործող «Ալ Կաիդա»-ում էին: Նա թաքնվում էր անվտանգության ծառայություններից: Նա գիտի՝ ինչ է անում»,- ասել է Թալաբանին:

Հուլիսի 16-ին նման հայտարարությամբ է հանդես եկել իրաքյան ՆԳՆ հետախուզության և հակաահաբեկչական գործողությունների ծառայության տնօրեն Աբու Ալի Բասրին, ով նշել է, որ իրենց տեղեկություններով՝ Ալ-Բաղդադին ողջ է:

Նրա խոսքով` ԻՊ-ի առաջնորդը ողջ է և մինչ օրս թաքնվում է Սիրիայի տարածքում: Իրաքցի պաշտոնյան նշել է, որ իսլամիստ ղեկավարը, հավանաբար, գտնվում է Ռաքքա քաղաքի սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ Al Sumaria իրաքյան հեռուստաալիքն ավելի վաղ, վկայակոչելով Իրաքի Նայնավա շրջանում իր աղբյուրին, հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաստատել են կազմակերպության ղեկավար Ալ-Բաղդադիի մահը:

Հաղորդվել էր, որ ԻՊ-ը հաստատել է իր առաջնորդի մահը կարճ հայտարարությունով, «նոր խալիֆ» հռչակել և կոչ արել իր մարտիկներին «դիմադրել»:

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնն իր հերթին Reuters գործակալությանը հայտնել է, որ «հաստատված տեղեկություն» ունի, որ Ալ-Բաղդադին սպանվել է:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Ալ-Բաղդադին հնարավոր է՝ զոհվել է մայիսի 28-ին Ռաքքայի արվարձանում Ռուսաստանի օդուժի հարվածի հետևանքով: Հարվածի ժամանակ սպանվել էր մոտ 330 ահաբեկիչ:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 597 անգամ
2017-07-23 13:35
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Երուսաղեմում արտահերթ նիստ հրավիրելու կոչ է արել, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:  Ավելի վաղ խորհրդի՝ Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Սքաուն սոցցանցերում հայտնել էր, որ մի շարք երկրներ կոչ են արել անվտանգության խորհրդ
2017-07-23 11:36
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը երկրում ընկել շուրջ 10 տոկոսով, այս մասին պարզ է դարձել Ifop հետազոտական ընկերության կազմակերպման հարցման արդյունքում: Ինչպես գրում է Journal du Dimanche, մեկ ամսում բնակիչների այսքան մեծ զանգվածի վստահությունը կորցրած Մակրոնն իր այս ցո
2017-07-23 11:05
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը երկրում ընկել շուրջ 10 տոկոսով, այս մասին պարզ է դարձել Ifop հետազոտական ընկերության կազմակերպման հարցման արդյունքում:  Ինչպես գրում է Journal du Dimanche, մեկ ամսում բնակիչների այսքան մեծ զանգվածի վստահությունը կորցրած Մակրոնն իր այ
2017-07-22 22:36
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-մայիսին կազմել են 480.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 520.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.9 տոկոսով և 74.3 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսայի
2017-07-22 17:07
Ռուսաստանի ԱԻՆ-ը և Բաց կառավարությունը պլանավորում են բջջային հավելված ստեղծել, որը կօգնի բզինեսի սեփականատերերին ինքնուրույն անցկացնել ռիսկերի անկախ գնահատում և անվտանգության աուդիտ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: «Մենք Բաց կ
2017-07-22 16:36
Ռուսաստանի ԱԻՆ-ը և Բաց կառավարությունը պլանավորում են բջջային հավելված ստեղծել, որը կօգնի բզինեսի սեփականատերերին ինքնուրույն անցկացնել ռիսկերի անկախ գնահատում և անվտանգության աուդիտ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը:«Մենք Բաց կառավ
2017-07-22 12:36
2017թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ընդգրկել է նաև «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդ
2017-07-22 12:05
2017թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ընդգրկել է նաև «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի
2017-07-22 11:06
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ակ Բաղդադին ողջ է, տեղեկացնում է Reuters-ը: Նախարարի խոսքով Ալ Բաղդադին առաջվա նման դերակատարություն ունի ԻՊ գործունեության մեջ: Նյութը՝ hraparak.am-ի Sla
2017-07-21 21:37
Սիրիայում օդուժի հարվածի հետևանքով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և միշարք այլերկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման կազմում Հարավ – արևելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»: Հաղորդվում է, որ 2
Մենք Facebook-ում