Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

ՊՊԾ գնդի գրավումից 1 տարի անց բոլորը հասկացան, որ նման ճանապարհով գնալը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Իսագուլյան


ՊՊԾ գնդի գրավումից 1 տարի անց բոլորը հասկացան, որ նման ճանապարհով գնալը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Իսագուլյան

Բոլորը հասկացան, որ 2016 թ. հուլիսի 17-ին կիրառված ձևը ոչ միայն ընդունելի չէ, այլ նաև հակասում է ժողովրդավարությանը: ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց բոլորը հասկացան, որ նման ճանապարհով գնալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ հայկական երկու պետությունների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Այս մեկ տարին բավականին ուսուցողական էր այն առումով, որ երբևէ չպետք է թույլ տալ նման գործողություն: Ուսանելի էր այն առումով, որ այսուհետ նման գործողությունները պետք է շատ խիստ պատասխան ունենան: Եթե հիշում եք անցած տարի մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ ներսում գտնվողներից որևէ մեկը չզոհվի: Հանդուրժողականություն, պրոֆեսիոնալիզմ դրսևորեցին, բայց այսուհետ նման կարգի ցանկացած երևույթին պետք է շատ խիստ պատասխանել»,- նշեց Իսագուլյանը: Ըստ նրա՝ Հայաստանը գտնվելով նման տարածաշրջանում և ունենալով այնպիսի խնդիր, ինչպիսին արցախյան կոնֆլիկտն է, իրավունք չունի թույլ տալ, որպեսզի երկրի ներսում նման երևույթների լինեն: Իսագուլյանի խոսքով՝ մեկ տարի առաջվա նման ծայրահեղական քայլերը  կարող էին պատճառ դառնալ, որ Հայաստանը կորցնի այն, ինչ ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում: Գառնիկ Իսագուլյանը նաև նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում փոխվել է ՊՊԾ գունդը գրաված անձանց նկատմամբ վերաբերմունքը. «Այսօր եթե նայում ենք այն մարդկանց հայտարարությունները, որոնք ժամանակին փորձում էին հերոսացնել, այսօր հասկացել են այդ ամեն ինչի ողբերգական ելքը»: «Այսօր մենք եթե նայում ենք դատավարական գործընթացի ժամանակ այդ մարդիկ նորից փորձում են իրենց հերոսական կերպար տալ: Այդ տղաների մոտ գիտակցումը չկա, նրանք չկարողացան հասկանալ, որ պատճառ են դարձել երեք ոստիկանների մահվան: Այստեղ է, որ հասարակությունը և դատարանը պետք է շատ խիստ լինեն և թույլ չտան, որ դատավարական գործընթացները վերածվեն նորից այդ մարդկանց հերոսացման գործընթացների»,- ընդգծեց Իսագուլյանը: Ըստ նրա՝ հասարակության մեջ դեռևս մնացել են մարդիկ, որոնց համար իրավիճակի փոփոխության համար առաջին քայլը ծայրահեղականությունն է, բայց նրանք շատ քիչ թիվ են կազմում:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 325 անգամ
2017-07-23 20:05
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը հակասական կարծիքներ էր առաջացրել ոչ միայն հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում, այլև միջազգային հանրության շրջանակներում։ Հիշում ենք այդ օրերին արևմտյան կառույցների, դեսպանատների կողմից հնչող բավա
2017-07-23 15:36
Ուղիղ 2 տարի առաջ՝ 2015թ.-ի հուլիսի 23-ին, «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց Ալմա-Աթայի «Կայրաթին»:Հաշիվը բացեց Արարատ Առաքելյանը, իսկ հաղթական գոլը մրցավարի ավելացրած ժամանակում խփե
2017-07-23 11:37
Ուղիղ 36 տարի առաջ 1981 թվականի հուլիսի 23-ին Երևանի «Արարատը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց Մինսկի «Դինամոյին»: Հանդիպման հաշիվը բացել է Համլետ Մխիթարյանը, իսկ հաղթական գոլը խփել է խորեն Հովհաննիսյանը:Խորեն Հովհաննիսյանի խփած գոլը դարձավ «Արարատի» 800-րդ հո
2017-07-22 16:05
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն մեկնաբանել է իր հայրենակից Ռոմելու Լուկակուի տրանսֆերն «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ»: «Լուկակուն կհամապատասխանի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բոլորը գիտեն նրա որակների մասին, Ռոմելու
2017-07-22 14:08
Ուղիղ 7 տարի առաջ այս օրը, 2010թ. հուլիսի 22-ին, Երևանի «Միկան» ԵԼ-ի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց մակեդոնական «Ռաբոտնիկիի» հետ (0:0): Առաջին խաղն ավարտվել էր մակեդոնական թիմի հաղթանակով` 1:0 հաշվով և հենց ընդհանուր 1:0 հաշվով տ
2017-07-22 12:07
Ուղիղ 44 տարի առաջ 1973 թվականի հուլիսի 22-ին Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Դինամոյին»: Գոլի հեղինակ են դարձել Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանզանյանն ու Լևոն Իշտոյանը:Հաղթանակից հետո «Արարատն» ամրպանդվեց առաջին հո
2017-07-22 10:06
«Շրջանառվող տեղեկու­թյունների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակներից մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խու­սափել պարտադիր ժամկե­տային զինծա
2017-07-21 17:35
Շատ մարդիկ պատրաստ են խուճապի մատնվել է միայն մեղվի բզզոցից, սակայն Չինաստանում ապրող մի ընտանիք արդեն 12 տարի մի հարկի է տակ է ապրում մեղուների պարսի հետ: Ինչպես նշում է Oddity Central-ը, ընտանիքի տան հյուրասենյակում մեղուների պարսն արդեն 12 տարի ապրում է փայտյա կահույքի մեջ: Տ
2017-07-21 16:36
Ուղիղ 2 տարի առաջ 2015 թվականի հուլիսի 21-ին Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց նորվեգական «Մյոլդեին»: Միակ գոլը խփեց Զավեն Բադոյանը:Առաջին խաղն ավարտվել էր նորվեգացիների
2017-07-21 16:35
Հոգեբան Սամվել Խուդոյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սպանությանը, ասաց, որ հոգեկան խնդիր ունեցող մարդկանց տարբեր կատեգորիաներ կան:   «Բուն հոգեկան հիվանդությո
Մենք Facebook-ում