Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բազմապատիկներով աճել են. գլխավոր դատախազ


Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բազմապատիկներով աճել են. գլխավոր դատախազ

Վերջին 10 տարվա, 7 տարվա, 5 տարվա համադրության մեջ առաջին հայացքից մենք միանշանակ փաստում ենք, որ ունենք հանցավորության աճ, քանի որ քանակական առումով աճել է: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում՝ անդրադառնալով մեր երկրում հանցավորության դինամիկային: «Հանրապետությունում ընդհանուր հանցավորության մասով ունենք կայուն և վերահսկելի հանցավորության վիճակ: Մենք վերլուծություններ ենք կատարել, ուսումնասիրել ենք վերջին 10 տարվա հանցավորության դինամիկան ՀՀ-ում, նաև վիճակագրական տվյալները համեմատել ենք հատկապես ԱՊՀ երկրներում գրանցված հանցավորության վիճակի ցուցանիշների հետ, մեր երկրում հանցավորության վիճակը համապատասխան ցուցիչներով վկայում է, որ թվային առումով մենք բավականին շահեկան վիճակում ենք»,-ասել է Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ եթե վերցնում ենք զուտ թվերն, ապա, օրինակ՝ 18700 հանցագործություն է գրանցվել 2016 թ., դրա նախորդ տարում մոտ 1000-ով պակաս են եղել գրանցված հանցագործությունները, իսկ եթե համադրում ենք 2007 թ. ցուցանիշի հետ, մոտ 10 հազարի տարբերություն կա: Բայց, որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք՝ սա իրական հանցավորության վիճակ է, թե հանցագործությունների հաշվառման գրանցման գործընթացի արդյունք է, պետք է կատարենք պարզ կրիմինալոգիական հետազոտություն: «Երբ մենք ուսումնասիրեցինք և համադրեցինք միմյանց հետ կրիմինալոգիական առումով լատենտայնության բարձր և ցածր ցուցանիշ ունեցող հանցատեսակները, տեսանք, որ մեր երկրում, ըստ էության, իրական հանցավորության նվազում ունենք: Նվազել են նույն 2007-ի համադրությամբ այնպիսի հանցատեսակներ, ինչպիսիք են սպանությունը, մահվան ելքով ավտովթարները, ավազակությունը»,-ասել է գլխավոր դատախազը: Նրա տեղեկացմամբ՝ դրական առումով ցուցանիշներ կան նաև հատկապես ծանր, առանձնապես ծանր հանցավորության  համադրության մեջ, մասնավորապես՝ 100 հազար բնակչին բաժին ընկնող սպանությունների քանակով բավականին ցածր են մեր ցուցանիշները: «Դժվար է պատկերացնել, որ սպանությունը կարելի է թաքցնել, մահվան ելքով ավտովթարը կամ վրաերթը հնարավոր է թաքցնել: Ոչ թե դեպքերն են շատացել, այլ լրահոսում մի քանի անգամ դեպքերի լուսաբանումն է շատացել: Ներկայիս տեխնիկական հնարավորություններն են թույլ տալիս, որ հրապարակվեն: Սա կարող է մարդկանց մոտ առաջացնել տպավորություն, որ մենք ունենք հանցագործությունների աճ»,-մանրամասնել է գլխավոր դատախազը: Նա փաստել է, որ 2007 թ. համադրությամբ 2016 թ. մենք 10-ով պակաս սպանության դեպք ենք ունեցել, 45-ով պակաս է մահվան ելքով վրաերթերի թիվը, մոտ 30-ով պակաս ավազակությունների թիվ ենք ունեցել: «Բայց, երբ համեմատում ենք լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցագործությունները, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառք տալ, կաշառք վերցնել, կաշառքի միջնորդություն, տնտեսական բնույթի հանցագործություններ, ապա այս առումով մենք բազմապատիկներով աճ ունենք»,-պարզաբանել է Արթուր Դավթյանը: Նա ասել է նաև, որ տնտեսական հանցագործությունների գծով շուրջ 3 անգամ աճ ունենք,  մոտ 2 անգամ աճ ունենք թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ հանցատեսակներով: «Ես վստահորեն կարող եմ ասել, որ վերջին տարիների մեր ցուցանիշներն իրենց կրիմինալոգիական հետազոտությամբ ակնհայտորեն վկայում են մեր երկրում հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, այդ թվում նաև գրանցման, հաշվառման, վիճակի էապես բարելավման մասին»,-հայտնել է ՀՀ գլխավոր դատախազը:

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 289 անգամ
2017-07-23 00:06
2017 թվականի հունիսին՝ 2016 թվականի հունիսի համեմատ, Հայաստանի ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,8%-ով և կազմել 230 551 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։ Պետական հատվածում հակառակը՝ գրանցվել է աշխատավա
2017-07-22 18:05
Բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվակ
2017-07-21 18:06
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Ադրբեջանի նկատմամբ 82։80 հաշվով տարած հաղթանակից հետո մեկնաբանություն տվեց ՀԲՖ մամուլի քարտուղարությանը․ «Խաղից առաջ ահռելի լարվածություն կար թիմում։ Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խ
2017-07-21 17:37
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով
2017-07-21 17:35
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով
2017-07-21 16:37
PanARMENIAN.Net - «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, 2017-ին տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։ Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` Big Battle-ի գլխավոր մրցանակի տ
2017-07-21 15:07
Ռուսաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Մոսկվայի «Արարատի» մասին: -Մինչև առաջին խաղն էլ լսել էի «Արարատի» մասին: Զորկիի դեմ խաղում «Արարատի» ֆուտբոլիստները կարգով բարձր էին: Նրանք կարողացան առաջին խաղակեսում արդյունք ապահ
2017-07-20 14:06
Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը խոսել է ՊՖԼ-ի առաջին տուրում Կրասնոգորսկի «Զորկիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0): -Մենք հաղթեցինք վարպետության շնորհիվ: Գոլերը մեր ֆուտբոլիստների լավ խաղի արդյունք է: Երկրորդ խաղակեսում ցանկանում էինք
2017-07-20 12:07
Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը խոսել է ՊՖԼ-ի առաջին տուրում Կրասնոգորսկի «Զորկիյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0): Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը խոսել է ՊՖԼ-ի առաջին տուրում Կրասնոգորսկի «Զորկիյի» նկատ
2017-07-20 10:06
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ սխալվել է՝  երկրի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելով Ջեֆ Սեշնսին: New York Times-ին տված հարցազրույցում 71-ամյա ղեկավարն ընդգծել է, որ եթե իմանար, որ Սեշնսն իրեն բացառելու է Ռուսաստանի Դաշնության իշխանություննե
Մենք Facebook-ում