Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմաբազա. Մերկելը զայրացած է


Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմաբազա. Մերկելը զայրացած է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Կանցլերը հայտարարել է, որ Թուրքիայի հետ քաղաքական առևտուր անելու մասին խոսք գնալ չի կարող: Նա ընդգծել է, որ չի կարելի այցելության հարցը խառնել այլ թեմաների հետ:

Մերկելը բացառել է զիջումների գնալու հավանականությունը՝ հանուն գերմանացի պատգամավորների՝ Քոնյայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու իրավունքի: «Անկարայից նման պահանջներ դեռևս չեն ստացվել, սակայն լինելու պարագայում էլ կտրականապես մերժվելու են»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ չեն պատրաստվում նախապայմաններ ընդունել թուրքական կողմից:

Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին հուլիսի 17-ին այցելել Քոնյայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել:

Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը նշել է, որ ամենայն հավանականությամբ պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է թուրք-գերմանական հարաբերություններում առկա վերջին լարվածությամբ:

Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանությունները, ավելի վաղ արգելելով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի թուրքական ռազմաբազայում ծառայող զինվորներին, նշել էին, որ փոխարենը պատգամավորները կարող են գնալ Քոնյայի ռազմաբազա: «Ինջիրլիքը թուրքական ռազմաբազա է, իսկ Քոնյայի ռազմաբազան ՆԱՏՕ-ինն է»,- ասել էր փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Աղբյուր ՝ www.1in.am


pinch3

armsolid

Դիտվել է 130 անգամ
2017-07-22 23:36
Բրուգես, ԲելգիաՌոմանտիկ քաղաք, որի փողոցները միմյանց կապված են գեղեցիկ կամուրջներով: Սինտրա, ՊորտուգալիաԳունավոր և պայծառ քաղաք, որը ձեզ կստիպի հավատալ հեքիաթների: Բրասով, ՌումինիաՁյուների միջև գտնվող հովտային այս քաղաքը կարծես միջնադարյան ժամանկներում սառած քաղաք լին
2017-07-22 16:37
Սիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովի ռուսաստանյան ներկայացուցիչները մեկ օրում Մերձավոր Արևելքի այդ երկրում գրանցել են հրադադարի ռեժիմի խախտման վեց դեպք, իսկ Թուրքիայի ներկայացուցիչները՝ հինգ, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новост
2017-07-22 15:36
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը պահանջել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պար
2017-07-22 13:05
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Ռուսաստանի Դաշնությունից հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին, այս մասին պատգամավորը տեղեկացնում է ֆեյսբուքյա
2017-07-22 11:36
Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք: Այս մասին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կ
2017-07-22 11:07
Կամենսկի «Ստալլի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Футбол 1-ին տված հարցարզույցում խոսել է ՈւՊԼ-ի երկրորդ տուրում Օդեսսայի «Չեռնոմորեցի» դեմ կայանալիք խաղի նախապատրաստական փուլի մասին:-«Զարյայի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին հանգստյան 1 օր եմ տվել: Նրան
2017-07-21 16:35
Հոգեբան Սամվել Խուդոյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սպանությանը, ասաց, որ հոգեկան խնդիր ունեցող մարդկանց տարբեր կատեգորիաներ կան:   «Բուն հոգեկան հիվանդությո
2017-07-21 15:36
Երկու զբոսաշրջային գործակալություն, որոնք ուղևորություններ են կազմակերպում Հյուսիսային Կորեա, հայտարարել են, որ ԱՄՆ-ի կառավարությունը շուտով արգելելու է իր քաղաքացիներին այդ երկիր ուղևորություններ կատարել՝ երկրում շրջագայող ամերիկացի ուսանողի մահվանից հետո, գրում
2017-07-21 14:05
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Այս մասին տեղեկա
2017-07-21 13:36
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Նրանք առանձնազրույց կու
Մենք Facebook-ում