Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Դեսպան Սամվել Մկրտչյանը Լիբանանի Զահլե քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել


Դեսպան Սամվել Մկրտչյանը Լիբանանի Զահլե քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիպում է ունեցել քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվել է Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։ Զահլեի քաղաքապետը կողմից բարձր է գնահատվել հայերի ներդրումը քաղաքի զարգացմանը։ Համագործակցության խնդիրների քննարկման և հստակեցման նպատակով քաղաքապետ Ասաադ Ժողեյբը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան, նպատակահարմար է համարվել պատվիրակության կազմում ընդգրկել գործարարների։ Անդրադարձ է կատարվել ս.թ. հունիսին ընդունված Լիբանանի նոր ընտրական օրենքի հիման վրա անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Զահլե այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Իսսամ Ջոն Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յոզեֆ Էմիլ Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հուստինոս Պաուլոս Սաֆարի հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, Լիբանանի ժողովրդագրական պատկերին, երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների վերադարձի խնդիրներին։

 

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 606 անգամ
2017-07-22 21:36
Իտալիայի կենտրոնական հատվածում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Վենետո և Լոմբարդիա նահանգների բնակիչները։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։Սեյսմոլոգների փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա՝ Ամա
2017-07-22 20:35
Սիրիացի բանակայինները հայտարարել են Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով սիրիական աղբյուրը: «Մարտական գործողությունները դադարեցվել են Արևելյան Գուտա բնակավա
2017-07-22 18:36
Հուլիսի 21-ին հերթական շքեղ հարսանիքն է տեղի ունեցել Ռուսաստանում հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում: Այս մասին տեղեկանում ենք նրա դստեր՝ Տաթևիկի Instagram-ի էջից: «Ամբողջ ընտանիքը դրամայի մեջ է, որ ընտանիքի դուստրը տեղափոխվում է այլ քաղաք և ընտանիք: Անձամբ ե
2017-07-22 13:06
Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկ
2017-07-22 13:06
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նույն գործով մյուս ամբաստանյալների դատավարությունը կմեկնարկի հուլիսի 31-ին, ժամը 15:00-ին, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:Նիստն անցկացվելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջան
2017-07-22 12:07
Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է: Նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ
2017-07-22 12:05
Հայտնի է Սամվել Բաբայանի և մյուսների (Սանասար Անդրանիկի Գաբրիելյան, Արմեն Նշանի Պողոսյան,  Կարեն Իշխանի Քոչարյան, Անդրանիկ Իշխանի Քոչարյան, Ժորա Գերասիմի Զաքարյան, Դավիթ Վլադիմիրի Հարությունյան) գործով առաջին դատական նիստի օրը. Այն տեղի կունենա հուլիսի 31-ին Կենտրոն և Նո
2017-07-22 10:35
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և
2017-07-22 10:08
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և
2017-07-22 09:35
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին: Օլիգարխին պատկանող ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլի» մար
Մենք Facebook-ում