Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Հայկական կինոարվեստը պետք է քննենք համաշխարհային և միջազգային համատեքստում. Նախագահն ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին


Հայկական կինոարվեստը պետք է քննենք համաշխարհային և միջազգային համատեքստում. Նախագահն ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է. «Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետևողականությամբ և նվիրվածությամբ ամեն տարի Երևանի և մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը: Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր-մշակութային միջավայր և մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ: Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում: Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող և մունետիկ»:

 

 

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 2447 անգամ
2017-07-23 16:06
Կանայք օգտագործում են տարբեր կոսմետիկ միջոցներ երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար։ Բայց ողջ գաղտնիքն իրականում բնական միջոցներ օգտագործելու մեջ է։ Առաջարկում ենք ձեզ ըմպելիք, որն ամեն կին պարտավոր է փորձել, եթե ցանկանում է պահպանել բնական գեղեցկությո
2017-07-23 12:36
Հուլիսի 23-ին նշվում է Կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը, կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո, արգելեց կետի որսը: Յուրաքանչյուր տարի այս օրը բնապահպանական տարբեր խմբեր ակցիաներ են անց
2017-07-23 07:05
Հուլիսի 23-ին նշվում է Կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը, կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո, արգելեց կետի որսը:Յուրաքանչյուր տարի այս օրը բնապահպանական տարբեր խմբեր ակցիաներ են անցկացնում՝ ի
2017-07-22 23:36
Բրուգես, ԲելգիաՌոմանտիկ քաղաք, որի փողոցները միմյանց կապված են գեղեցիկ կամուրջներով: Սինտրա, ՊորտուգալիաԳունավոր և պայծառ քաղաք, որը ձեզ կստիպի հավատալ հեքիաթների: Բրասով, ՌումինիաՁյուների միջև գտնվող հովտային այս քաղաքը կարծես միջնադարյան ժամանկներում սառած քաղաք լին
2017-07-22 22:36
«Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլը կիսվել է առաջիկա մրցաշրջանի սպասելիքներով:-Չեմպիոնությանը հաջորդող մրցաշրջանը ծանր է լինում: Մենք դա մեր և Լեսթերի օրինակով ենք տեսել: Մեզ լրացուցիչ մոտիվացիա է պետք: Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար դժվար է լինելու, քանի որ, երբ դու
2017-07-22 22:06
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսն «Ռեալից» Ալվարո Մորատայի հեռանալուց հետո «Արքայական ակումբին» կոչ է արել ևս մեկ հարձակվող գնել:-Հիմա «Ռեալին» ևս մեկ հարձակվող է պետք: Չէ որ Մորատան «Չելսի» գնաց: Տրանսֆերային պատուհանի փակվ
2017-07-22 21:06
Երևանում է Վենետիկի 56-րդ «Բիենալեում» հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային «Տրիենալեի» գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: Նա Վենետիկի 56-րդ Բիենալեում հայկական տաղավարի ազ
2017-07-22 19:06
Շվեյցարացիները ապրում են սարերի վրա, ծով չունեն, մեկի փոխարեն երեք պետական լեզու ունեն, բայց ապրում են անգամներ ավելի բարեկեցիկ քան` ծով , մեկ պետական լեզու և այլ շաբլոններ ունեցողները... Շվեյցարացիները հասել են նրան , որ երբ որևէ ապրանք կրում է` «Արտադրված է Շվեցարիայում
2017-07-22 18:06
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. 10-րդ մարզախաղերի մասնակիցներին: «Անցած 100 տարիների ընթացքում Հ.Մ.Ը.Մ.-ն իր աշխարհասփյուռ կառույցներով և անդամներով մեր ժողովրդի կյանքում ունի գերիշխող ներկայություն: Հ.Մ.Ը.Մ.-ն դարձել է մեր ժողովրդի եկեղեցական, բարո
2017-07-22 18:05
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյան մտահոգիչ է համարում, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից և Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ դրա դեմ ներկայացված բողոքների Հայաստանը զբաղեցնում է 9 տեղը:  Մյուս կողմից իրավաբանը&n
Մենք Facebook-ում