Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Ջո Պեշին կնկարահանվի Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում


Ջո Պեշին կնկարահանվի Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում

Դերասան Ջո Պեշին կնկարահանվի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում, որը հիմնված է իրական դեպքերի վրա և որում պետք է խաղան նաև Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն, Հարվի Քեյթելը և Բոբի Կանավալեն:

Deadline-ի հաղորդմամբ՝ Պեշին պաշտոնապես միացել է նախագծին, իսկ Քեյթելի և Կանավալեի հետ բանակցությունները շարունակվում են:

Նշվում է, որ առաջին անգամ իտալական ծագումով բոլոր հոլիվուդյան դերասանները միասին կհայտնվեն մեծ էկրանին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի նկարահանումները պետք է մեկնարկեն օգոստոսին: Պեշին, որը բազմիցս հրաժարվել է այս դերից, կխաղա մաֆիոզ Ռասել Բուֆալինոյի դերը:

Հայտնի է, որ ֆիլմի հիմքում ընկած է Չարլզ Բրենդտի «Ասում են՝ դու տներ ես ներկում» գիրքը: Մաֆիոզների խոսակցականում այսպես դիմում են վարձու մարդասպաններին, քանի որ հանցագործությունից հետո պատերի վրա արյան հետքեր են մնում:

Չարլզ Բրենդտը նվիրել է իր աշխատանքը վարձու մարդասպան Ֆրենկ Շիրանին, որը հայտնի է եղել Իռլանդացի մականունով:

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 2470 անգամ
2017-07-16 05:05
Ջեյմս Բոնդի դերում սիրված դերասան Դենիել Քրեյգի երկրպագուները ցնծում են համացանցում տարածված նորություններով, որ դերասանը վերադառնում է մեծ էկրաններ: Նման տեղեկությունը հաստատել է դերասանուհի Ջուդի Դենչը, ով ևս նկարահանվել է Բոնդի մասին պատմող ֆիլմերից մի քանիսում
2017-07-15 00:05
Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աշխատում են նոր նախագծի վրա:  Ինչպես հայտնում է Variety-ն, նրանք փորձում են էկրանավորել «Ծաղկավոր լուսնի սպանողները. Օսեյջի սպանությունը և ՀԴԲ-ի ծնունդը» (Killers of the Flower Moon: The Osage Murders and the Birth of the FBI) քրեական
2017-07-13 15:35
Դերասան Ջո Պեշին կնկարահանվի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում, որը հիմնված է իրական դեպքերի վրա և որում պետք է խաղան նաև Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն, Հարվի Քեյթելը և Բոբի Կանավալեն:Deadline-ի հաղորդմամբ՝ Պեշին պաշտոնապես միացել է նախագծին, իսկ Քեյթելի և Կանավ
2017-07-13 06:05
Շուտով էկրաններին է հայտնվելու Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի մասին պատմող ֆիլմը, որը կոչվում է <<Դիանան՝ մեր մայրը. նրա կյանքն ու ժառանգությունը>>:Ֆիլմը նկարահանվել է Լեդի Դիի ողբերգական ավտովթարից ուղիղ 20 տարի անց, և թրեյլերում հստակ երևում է, ինչպես են Արքա
2017-07-12 20:36
BlogNews «Դեպի երազանք» հեռուստաֆիլմին մնացել են հաշված օրեր: Հուլիսի31-ին հեռուստադիտողը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումիեթերում կարող է տեսնել հետաքրքիր սյուժեի զարգացումները: Մինչհեռուստաֆիլմի անդրանիկ եթերը BlogNews.am-ն իր ընթերցողիններկայացնում է հարցազրո
2017-07-11 15:37
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 11-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։ Պարգևը Մարտին Սարգսյանին շնորհվել է Հ
2017-07-11 15:05
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 11-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։ Պարգևը Մարտին Սարգսյանին շնորհվ
2017-07-01 16:06
Էրդողանը Գերմանիա է մեկնելու «Մեծ 20-յակի» գագաթնաժողովին մասնակցելու, որը տեղի է ունենալու հուլիսի 7-ին՝ Համբուրգում: Նրա ուղևորության շուրջ նկատելի իրարանցում է սկսվել: Գերմանիայում նաև դժգոհություն է առաջացրել, որ Թուրքիայի նախագահը մտադիր է Համբուրգ մեկնել 250 հոգ
2017-07-01 11:36
PanARMENIAN.Net - 2017 թ. առաջին եռամսյակում Լոռու մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31.9 մլրդ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝ 5.3 մլրդ ՀՀ դրամ: Այս տվյալները ներկայացրել է մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մ
2017-06-30 14:35
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը պատրաստվում է իրապատում շոու նկարահանել արքայազն Հարիի ընկերուհու՝ դերասանուհի Մեգան Մարքլի մասին: Ինչպես նշում է Tatler-ը, Meet the Markles շոուի ընթացքում կպատմվի Հարիի ընտրյալի մանկության, ինչպես նաև արքայազնի հետ ճակատագրական հանդիպման մասին:
Մենք Facebook-ում