Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Պատմական Կոմմագենե թագավորության տարածքում գտնվող բացառիկ արձանը ենթարկվել է հարձակման (լուսանկար)


Պատմական Կոմմագենե թագավորության տարածքում գտնվող բացառիկ արձանը ենթարկվել է հարձակման (լուսանկար)

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայտնի Առյուծի արձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Պատմական Կոմմագենե թագավորության տարածքում գտնվող բացառիկ արձանը գտնվում է Նեմրութ լեռան ստորոտին `Ադըյամանի Քյահթա շրջանի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա։ Քյահթայի մարզպետ Ալի Գազի Քայան հայտարարել է, որ տեղի ունեցածն անընդունելի է։ Նա հավաստիացրել է, որ տեղական իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան հանցագործներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար, գրում է arkeolojihaber.net-ը։ Նշենք, որ այս տարածքում Մ.թ.ա. 1 հազարամյակից մինչև 20-րդ դարի սկիզբ մեծամասնություն է կազմել հայ բնակչությունը։ Պատմական Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ Հայաստանի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների համար։ Նեմրութ լեռան վրա է գտնվում մ․թ․ա․ 69 - 34 թթ.-ին կառուցված դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։

 

 

Աղբյուր ՝ tert.am


pinch3

armsolid

Դիտվել է 2478 անգամ
2017-07-23 18:06
Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական հայտնի Bianet.org կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ:Թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում Պոլսո պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը (Զավ
2017-07-23 17:36
Կիրակի առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը չի կործանվել օդում, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այլ ընկել է և պայթել է Իսրայելի հարավում՝ չբնակեցված տարածքում: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի հայտարարությունը: Ի
2017-07-23 15:06
Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական հայտնի Bianet.org կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ:Թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում ժամանակի պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը
2017-07-22 16:06
«Թալիբան» շարժման առաջնորդ Մուլավի Հայբաթուլի Ախունզադիի որդին զոհվել է Աֆղանստանում զինվորականների վրա հարձակման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Թաիլբանի» ներկայացուցիչը հայտնել է, որ 23-ամյա Աբդ ար- Ռահման Հալիդը զոհվել է հարձակման ժամանակ, որի ընթացքում
2017-07-22 10:38
«Մարդու իրավունքների եվրո­պական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ Հայաս­տանը Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատարն է՝ 100 հազար բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումնե­րի քանակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատ
2017-07-22 00:36
Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող բրիտանական Rolls Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է բացառիկ ոստիկանական մեքենա, որն արժե 400.000 դոլար: Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Rolls-Royce Ghost Black Badge մեքենան ստեղծվել է հատուկ Դուբայի ոստիկանության համար, որի ավտ
2017-07-21 01:06
Դերասանուհի Անի Լուպեն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Slaq.am - Լրատվական աղբյուրԱղբյուր ՝ www.slaq.am
2017-07-20 16:05
Աշխարհոմ լայն ճանաչում ունեցող ռուս սուպերմոդել Իրիանա Շեքը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում գեղեցկուհու կողքին ռեփեր Տիմատին է: Մոդելը, որը նշանադրված է հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հետ ու վերջերս է մայրացել, լուսանկարը մակագրել է այսպես. «Թաթարներն
2017-07-20 13:06
PanARMENIAN.Net - Սանահինի վանական համալիրի տարաքում նոր հուղարկավորություններ են տեղի ունենում: Վերջին անգամ մարդ է հուղարկավորվել հունիսի 21-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը: Երկու պատմական տապանաքար տեղահանվել է ու դրանց տեղում նոր գե
2017-07-20 12:06
Սույն թվականի հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղ
Մենք Facebook-ում