Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Photo. «Բարեկամների խորհուրդը» 10-ը տարեկան է


Photo. «Բարեկամների խորհուրդը» 10-ը տարեկան է

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Երախտագիտության տոնին ընդառաջ, կայացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառումը` նվիրված ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» 10-ամյակին: Միջոցառումը տեղի ունեցավ

Մոսկվայի տանը:


Միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել կենտրոնի գործունեությանը շարունակաբար աջակցող բարեկամներին, ինչպես նաևստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և հասարակական հատվածի միջև՝ ուղղված երեխաների սոցիալական պաշտպանությանը:


Միջոցառումը մեկնարկեց կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով և հյուրերի հետ հատուկ ֆոտոսեսիայով: «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի մասին պատմող տեսանյութեր, ելույթներով հանդես եկան կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամները, շահառուները, աջակիցներն ու ընկերները:



ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի«Բարեկամների խորհրդի» նախագահ Բելլա Քոչարյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, հղեց իր շնորհակալական ուղերձը.

««Բարեկամների խորհուրդը» 10-ը տարեկան է: Եվ մեր անկախ պետության` Հայաստանի 25 տարիների մեջ կարծում եմ այս տասը տարիները շատ ծանր կշիռ ունեն: Մենք կայացանք 10-ը տարի առաջ և շարունակում ենք մեր գործունեությունը ի շնորհիվ նրա, որ ունենք շատ լավ հիմք: Այդ հիմքը ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնն» է, իր հրաշալի աշխատակիցներով: Այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ՝ օգտակար լինելու համար այն ընտանիքներին և երեխաներին, որոնց սոցիալական և կյանքի պայամները թույլ չեն տալիս ինքնուրույն կառավարել իրենց կյանքը: Փառք ու պատիվ ձեզ սիրելիներս»:

Բելլա Քոչարյանը, շարունակելով իր խոսքը, վստահաբար հույս հայտնեց, որ տարեցտարի իրենց բարեկաների շարքերը ընդլայնվելու են և «Բարեկամների խորհրդի» անունից իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, որոնք այս տարիների ընթացքում եղել են կենտրոնի կողքին, հավատացել և աջակցել են իրենց:

Հայ օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Բագրատ Սարգսյանն իր խոսքում նշեց.

«Արդեն 26 տարի է Հայ օգնության ֆոնդը գործունեություն է ծավալում Հայաստանում՝ ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները, սակայն այս ամենի մեջ մեզ համար առանցքային է երեխաների պաշտպանության ոլորտը: Մենք հասկանում ենք, որ մեր երկրի ապագան մեր մանուկներն են, ուստի ՀՕՖ-ը հիմնադրեց «Երեխաների աջակցության կենտրոնը» և վերանորոգեց բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Այն ժամանակ մեր կողքին կանգնած էին մի քանի սփյուռքահայ բարերարներ, սակայն Միրա Անտոնյանի և իր թիմի աշխատանքը այնքան արդյունավետ էր, որ մարդիկ այն չնկատել չէին կարող: Այսօր մեր «Բարեկամների խորհրդում» հարյուրավոր մարդիկ են ընդգրկված.մեր կողքին կանգնած են բազմաթիվ գործարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, պետական այրեր և բարի կամքի տեր շատ այլ մարդիկ: Մենք իսկապես գնահատում ենք այն ամենն ինչ դուք անում եք և վստահ ենք, որ մենք իրար ձեռք- ձեռք բռնած կարող ենք անել շատ ավելին: Շատ շնորհակալ եմ»:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն իր ողջույնի և շնորհակալական խոսքում նշեց.

«Մեր կենտրոնի երեխաները սիրո այնքան մեծ պակաս ունեն, ուստի նրանց ոչ միայն մեր` ՀՕՖ ընտանիքի սերն է պետք, այլև այստեղ նստած յուրաքանչյուրի: Ցուցակով գրված կարիքները հեշտ է բավարարել, միշտ հնարավոր է գտնել գումար, որով կարելի է այդ պահանջները բավարարել, բայց մենք գործ ունենք երեխաների հետ, ովքեր պարզ մարդկային վերաբերմունքի, սիրո և ջերմության կարիք ուենեն: Բոլոր նրանք ովքեր պարբերաբար այցելել և ժամանակ են տրամադրել մեր երեխաներին՝ մեծ սեր և էներգիա են փոխանցել, կյանքում նոր սկիզբի հույս են տվել: Դա այն է ինչ համեմունք է տալիս իրենց կյանքին: Ես շնորհակալ եմ բոլորին առաձին-առաձին, և այստեղ ներկա գտնվող մեր բարեկամերին և բոլոր նրանց, ովքեր այս տասը տարիների ընթացքում բոլոր միջոցառումներին իրենց սիրտն են բերել, իրենց նվիրումն են բերել, իրենց ժամանակն են տրամադրել, իրենց սերն ու ջերմությունն են կիսել: Մենք տեսնում ենք մեր երեխաների մեջ այն փոփոխությունները, որոնք եղել են ի շնորհիվ ձեզ»:

«Բարեկամների խորհրդի» անդամ,հաղորդավարուհի և դերասանուհի Հրաչուհի Ութմազյանը նույնպես ողջունեց ներկաներին ու նշեց,որ այս տասը տարիների ընթացքում «Բարեկամների խորհրդի» մյուս անդամների հետ միասին դարձել է ՀՕՖ-ի մեծ ընտանիքի մասը, և յուրաքանչյուրն իր չափով եղել է և կշարունակի լինել երեխաների կողքին՝ փոխանցելով սեր, ջերմություն և նվիրվածություն:

«Ես երազում եմ, որ Հայաստանում մի օր մանկատներ չլինեն. վստահ եմ՝ այստեղ ներկաները ևս դա են երազում»-իր խոսքում նշեց Հրաչուհի Ութմազյանը:

Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը ողջունեցին Կենտրոնի գործունեությունը և նշեցին, որ առաջիկայում կայցելեն՝ ծանոթանալու Կենտրոնի աշխատանքներին տեղում: Վերջիններս իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ համագործակցելու և աջակցելու ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բարենպատակ գործունեությանը:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Ռումինիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեյը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» անդամներ Ջավահիր Ծառուկյանը, Նանե Օսկանյան, Հրաչուհի Ութմազյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Արա Գևորգյանը, Լալա Մնացականյանը, Գարիկ Պապոյանը, Զարուհի Բաբայանը, բիզնես ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:


Միջոցառումն ավարտվեց տոնական տորթի կտրման արարողությամբ:



Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը 1999 թվականից օգնության ձեռք է մեկնում այն երեխաներին և ընտանիքներին, որոնք կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված մնացել են անապաստան, հայտնվել սոցիալ-հոգեբանական դժվարին իրավիճակներում, բախվել զրկանքների, բռնությունների, տարաբնույթ սոցիալական խնդիրների:

2006 թվականին հիմնադրվեց կենտրոնի «Բարեկամների խորհուրդը» տիկին Բելլա Քոչարյանի նախագահությամբ: «Բարեկամների խորհրդի» անդամներն են մշակույթի, արվեստի գործիչներ և գործարար ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ: «Բարեկամների խորհուրդը», հանդիսանալով կենտրոնի «դեսպանը» հանրության մեջ, մեկտեղում է առկա ռեսուրսները օգնելու երեխաներին:


Slaq.am - Լրատվական աղբյուր

Աղբյուր ՝ www.slaq.am


pinch3

armsolid

Դիտվել է 344 անգամ
2017-04-29 15:05
Instagram-ի ամենահայտնի հայուհիներից մեկի՝ Ձյունիկի կյանքում շատ գեղեցիկ շրջան է, և դա ակնհայտ է դառնում, երբ նայում ես նրա հրապարակած վերջին լուսանկարները․ Աղբյուր ՝ blognews.am
2017-04-29 13:36
Ինչպես տեղեկացրել էինք երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարեւան Ոսկեպար եւ Ոսկեվան գյուղերում, ինչի մասին մեզ հայտնեցին այդ գյուղերի բնակիչները: «Բար
2017-04-29 07:09
Հաջորդ անգամ ամերիկյան հյուրանոցներում հայտնվելիս շատ ժամանակ հատկացրեք Աստվածաշունչ կարդալու: Այդպես էլ վարվեց այս նյութի հերոսն ու գրքի հենց առաջին էջում գրություն գտավ․ «Սեղանը զգուշությամբ հեռացրեք պատից: Վայելեք:» Միայն տեսեք, թե ինչ էր թաքցրած սեղանի հետևու
2017-04-29 02:06
ԱՄՆ-ում տեղի է ունեցել գուսան Արամ Ասատրյանի թոռնուհու, Տիգրան Ասատրյանի դստեր` Նվարդի հարսանիքը Slaq.am - Լրատվական աղբյուրԱղբյուր ՝ www.slaq.am
2017-04-29 01:36
Բարի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր կազմակերպելու ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ: Ծրագիրը կարևոր է նրանով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հա
2017-04-28 23:06
ԱՄՆ-ում տեղի է ունեցել գուսան Արամ Ասատրյանի թոռնուհու, Տիգրան Ասատրյանի դստեր` Նվարդի հարսանիքը  Աղբյուր ՝ blognews.am
2017-04-28 22:06
Գրիշա Աղախանյանի կինը՝ Շողերը, ում մենք միշտ տեսել ենք չափից դւրս վառ դիմահարդարված, շրթներկը շուրթերի եզրերից դուրս քսած և իր տարիքին անհամապատասխան աճով, վերջին ժամանակներս շատ է փոխվել: Շողերի մոտ նկատվում է ներքին հանգստություն, որն է արտահայտվում է իր նուրբ արտաքինու
2017-04-28 22:06
RM Sothebyʼs աճուրդի տան վաճառվող ապրանքների ցանկում Porsche 911 մակնիշի հազվագյուտ մեքենա է հայտնվել:1993 թվականի արտադրության ավտոմեքենան կանգնած է եղել գրեթե ողջ ժամանակ: Մեքենայի վազքը կազմում է ընդամնեը 10 կմ: Carrera RSR 3.8 մոդելը թողարկվել է որպես մրցարշավային սպորտային մեքենա, որո
2017-04-28 21:06
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը նախկինում մոդել է եղել ու շարունակում է առ այսօր պահպանել անթերի կազմվածքը, սովոր է այլ պետությունների ղեկավարների կանանց հետ հանդիպման ժամանակ խամրեցնել նրանց իր փայլով:Սակայն նույնը չի կարելի ասել Արգենտինայի նախագա
2017-04-28 20:06
Slaq.am - Լրատվական աղբյուրԱղբյուր ՝ www.slaq.am
Մենք Facebook-ում