Հավանեք մեր ֆեյսբուքյան էջերը և ստացեք նորություններ անմիջապես Ձեր էջից

Աշոտ Բարսեղյան. Արդյունքն օրինաչափ է


Աշոտ Բարսեղյան. Արդյունքն օրինաչափ է

Հայաստանի առաջնության 10-րդ տուրի «Ուլիս» – «Գանձասար Կապան» հանդիպումից (0:0) հետո հյուրերի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը պատասխանեց լրագորղների հարցերին.

-Շարունակում ենք շատ կարևոր միավորներ կորցնել: Այսօրվա խաղը, եթե գլոբալ դիտենք, սակավ գոլային պահերով  էր: Կարելի է վերհիշել միայն չհաշված գոլը, որի կրկնապատկերը դեռ չեմ տեսել, բայց ասում են` իրոք խաղից դուրս վիճակից էր, ինչպես նաև Բուրաևի հարվածը, երբ գնդակը դիպավ դարպասաձողին: Հակառակորդն էլ գոլային մեկ պահ ուներ, երբ մեզ օգնեց դարպասաձողը:  Կարծում եմ` ոչ-ոքի արդյունքն օրինաչափ է:

- Տիգրան Բարսեղյանի բացակայությունը որքանո՞վ ազդեց թիմի խաղի վրա:

- Այս խաղում հենց նրա պես սուր փոխանցում կատարողի բացակայությունը նկատելի էր: Հենց գնդակը հայտնվում է Տիգրանի մոտ, միշտ սրություն է առաջանում:  Այսօր հարկադրաբար խաղադաշտ դուրս բերեցինք վնասվածքից նոր ապաքինված Վբեյմարին, ով բնական է դեռ պատրաստ չէ 100 տոկոսով, բայց որքանով կարողացավ օգնեց թիմին: Եթե իր լավագույն մարզավիճակը հավաքի, ապա շատ ավելի նշանակալի դեր կխաղա:

- 3 կենտրոնական պաշտպանների առկայության պարագայում Մուսոնդան պատասխանատու էր ամբողջ աջ եզրի համար: Ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը:

- Մուսոնդան միշտ շատ օգտակար է գործում, սակայն այսօր, առանց որևէ պատճառի, հաճախ էր սխալվում, խոտանը շատ էր: Նրա հետ որևէ խնդիր չկա, պարզապես այսօր նրա խաղը չստացվեց: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ պատահում է:

- Այսօր խաղում էիք 3 հարձակվողներով, սակայն գոլային պահերը շատ չէին: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նոմինալ 3 հարձակվողներով էինք, բայց Գեղամ Հարությունյանն ավելի ետ քաշված էր գործում, որովհետև գիտենք, որ «Ուլիսը» լավ փոխանցումներով է գնդակը խաղարկում, և որոշել էինք ավելի խտացնել դաշտի կենտրոնը:

Լուսանկարը` Գանձասար Կապանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր ՝ armsport.am


pinch3

armsolid

Դիտվել է 273 անգամ
2017-06-27 16:07
Հավաքականը լավ պատրաստված էր մեկնել Եվրոպայի առաջնությանը, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյան, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հայաստանի թիմը Խարկովում նվաճել է 1 ոսկե մեդալ: 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպոնի կոչու
2017-06-26 22:35
 ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով իրաքահայերի սոցիալ տնտեսական և քաղաքական իրավիճակի վատթարացման պատճառով Հայաստան ներգաղթելուց հետո սիրիահայերի հարցում սխալներ չպետք է թույլ տայինք: Նա «Սիրիահայերի հիմնահա
2017-06-24 14:05
Կարկտապաշտպան ցանցերը 100 տոկոսով արդյունք են ապահովում, բայց արժեքն սկսվում է մոտ 3 հազար ԱՄՆ դոլարից մինչև 20-25 հազար դոլար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ինչքան մշակաբույսը բ
2017-06-23 15:06
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորությամբ։ Մասնակցել է նաև բանկի
2017-06-19 14:07
Այսօր՝ հուլիսի 19-ին, Երևանի «Արարատի» ու «Կոտայքի» նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը դարձավ 59 տարեկան:ArmFootball.com-ը իր աշխատակազմի և այցելուների անունից շնորհավորում է հայտնի ֆուտբոլիստին, ցանկանում նրան առողջություն և նորանոր հաջողություններ:Աղբյուր ՝ armfootball.com
2017-06-18 22:36
Fithacker.ru-ն գրում է, որ սխտորն օգտագործվում է՝ որպես պրոֆիլակտիկ միջոց մի շարք հիվանդությունների դեպքում։ Այն օգտագործվում է արյան բարձր ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի, սրտի կաթվածի և աթերոսկլերոզի դեպքում։ Զարմանալի է, բայց չինացիները սխտորը դնում են բերանում և թողնո
2017-06-16 21:05
Tert.am-ը զրուցել է Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանի հետ՝ վերջինիս այն հայտարարության առնչությամբ, թե ՀՀ հողերի 80%-ը ենթարկվել է տարբեր աստիճանի դեգրադացիայի: Վարդևանյանը շեշտեց, որ գյուղատնտեսությունն ու հանքարդյուն
2017-06-16 16:36
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորո
2017-06-16 13:05
Հունիսի 17-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է անապատացման դեմ պայքարի միջազգային օր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը՝ հավելելով, որ այս անգամ օրվա կարգախոսն է «Հողը մեր տուն է,
Մենք Facebook-ում